Փառք ու պատիվ իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերած մեր զինվորներին, մենք հանուն նրանց ու մեր ապագա սերունդների ուժեղ ու անվտանգ Արցախ պետք է ստեղծենք։
Տեղեկացնում ենք, որ ապրիլի 3-ից կմեկնարկի նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 15։00-19:00-ն, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի, նյութական վնասների փոխհատուցման կոմիտեի, 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դպրոցների շենքերում:
Արցախի ժողովրդի դեմ շարունակվող Ադրբեջանի անօրինական գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկրի իշխանությունները մտադիր չեն կատարել իրենց միջազգային պարտավորությունները և վարում են Արցախի հայաթափման և օկուպացման հետևողական քաղաքականություն։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 11 անձ այսօր՝ ապրիլի 2-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ ևս մեկ անգամ ապացուցվեց՝ հասարակության թիկունքում Հայաստանի իշխանությունները գնում են հօգուտ ադրբեջանցիների գործողությունների:
«Եթե այս ամենն իշխանություններին ընտրողները չհասկացան, կարծում եմ՝ չի գտնվի համարժեք բառ, որով կկարողանամ նրանց բնութագրել։ Այն, ինչը մենք զրկանքներով ստեղծել էինք, սրանք մեկ վայրկյանում ոչնչացրեցին։ Տեսեք՝ ինչ են անում բուհերի շենքերը, ո՞վ են սրանք։ Ամեն օր նախկին իշխանություններին են քննադատում, դա անում են իրենց ընտրազանգվածի համար, որպեսզի կարողանան իրենց սև գործն անեն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է:
Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, քաղաքական չէ, սա արժեհամակարգային ճգնաժամ է, բայց քանի՞սն են այն մարդիկ, որոնք չեն համակերպվել այս ամենի հետ։ Պետք է մոբիլիզացնել մարդկանց այնպիսի քանակ, որը կբերի փոփոխության, ոչ թե հոգու հանգստության համար անել հերթական հանրահավաքը, քանի որ այն պիտի վերջին «կրակոցը» լինի։ Կյանքը ցույց տվեց, որ եթե նախկինները ոչինչ չեն անում, որևէ այլ մեկը ոչինչ չի անում, բացի այդ՝ նախկիններից լավ ոչ ոք չի կարողանում քաղաքական պայքար մղել։
Ուրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակում է Արցախում իր ակտիվ հանրային գործունեությունը, հիմա էլ՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության միջոցով:
Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը։
«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում
Հաջորդիվ կայացել է Սերգեյ Ղազարյանի և Լորան Վոքիեի համատեղ մամլո ասուլիսը։
Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակին եւ առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր
Հայտնում ենք, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ։
Օրեր առաջ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը:
Ռուսական խաղաղապահ առաքելությունը կրկին հաղորդում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմաբան Խաչատուր Ստեփանյանը, անդրադառնալով իշխանության մտահոգություններին և օրակարգ նետած թեզերին՝ նշեց, որ հայրենիքից տարածքներ հանձնելու հարցից մարդկանց ուշադրությունը շեղելու համար կառավարող ուժը կարող է զբաղվել նաև ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցերով, որոնք կապ չունեն այն լրջագույն վտանգներով հղի հարցերի հետ, որոնց առաջ կանգնած ենք՝ որպես ժողովուրդ։
Այս ամենը վկայում է, որ Տիգրան Ավինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների համատեքստում շատ ասելիք ունի, և պետք է հրավիրվի քննիչ հանձնաժողով, ինչո՞ւ չէ՝ երբեմնի օգնականի հետ միասին:
Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը թեև այս պահին բարդագույն խնդիր է համարում Արցախում տնտեսական երաշխիքների ու բուֆերների ստեղծման մասին քայլերը, այդուհանդերձ նկատում է՝ այդ ուղղությամբ պետք է մշակվեն ծրագրեր:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից ԱՀ շրջափակման խստացման և չդադարող սադրանքների պայմաններում ԱՀ պաշտպանությանը, բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում շարունակում է լարված մնալ՝ ստեղծելով ապակայունացման վտանգ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում:
Լորան Վոքիեն այս մասին ասել է Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն այցելել է Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։
Օրեր առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել։ Բացի այդ, Դատարանը նաև Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր էր տվել։
Մարտունու շրջանում ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել:
«Աննորմալ վիճակ է: Արդյո՞ք մտավորականությունը համախմբվի՝ ինչ-որ ազդեցություն կունենա: Հակաբնական վիճակ է այն, ինչ կատարվում է Հայաստանում: Սա ավելին է, քան խելագարությունը, ավելին է, քան դավաճանությունը. ծրագրված տանում են կործանման: Բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները փչացրել են: Այս մարդիկ եկել են ու ինչ-որ ծրագիր են իրականացնում, բայց մի պահ չեն սթափվում, որ ասեն՝ այս ծրագիրն իրականացնելու արդյունքում ոչ միայն Արցախն ենք կորցնում, այլև Հայաստանը: Մի օր չե՞ն արթնանում, հասկանան՝ ինչ են անում: Հետո՞, վերջին օդանավով փախչելու եք, հա՞. սա ավելին, քան դավաճանություն է: Այս արարածների ամեն քայլը կատարյալ կործանման է մեզ տանում: Մեր ժողովուրդը պետք է սթափվի: Սրանց մեկ վայրկյան առաջ քշել է պետք: Գնացե՛ք»:
Ռաֆիկ Ղազինյանի բնորոշմամբ՝ թուրքն ու ադրբեջանցին ամենավախկոտ զինվորն են, ոհմակի նման են, շատ լինելու դեպքում կարող են հարձակվել, սակայն, երբ մեկին վերացնում ես, վախը տարածվում է մյուսների մեջ։ Հետևաբար՝ վախենալու որևէ բան չկա, նույն վախկոտ թուրքն է։
«Հումանիզմի ամենաէական հարցերից մեկը՝ մեր գերիները, որտե՞ղ էին այս հարցերի անդրադարձը կամ ադրբեջանական զորքի հերթական առաջխաղացման մասին բարձրաձայնումը»,- ասաց Բեքարյանը՝ ընդգծելով՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ ընտրել է Արևմուտքը, և այս գագաթնաժողովն օգտագործեց ընդամենը հավատարմության երդում տալու համար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 30-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև որևէ քննարկում եղել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին սահմանային անցակետ բացելու մասին: