Արցախի շրջափակման հարցում լացուկոծի փոխարեն պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր։
ՊԲ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ չեն բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։
2023թ. հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհով նաև հումանիտար բեռնափոխադրումները դադարեցնելուց հետո ոմանք սկսել են կեղծ տեղեկություններ տարածելով հանրության մոտ խուճապային տրամադրություններ ստեղծել: Օրինակ, բամբասանքներ են տարածվում իբր ալյուրի եռօրյա պաշարի և առաջին անհրաժեշտության ապրանքների լրիվ բացակայության մասին:
Արցախի Հանրապետության շրջաններում հովհարային անջատումների պատճառով խմելու ջրի խնդիր է հասունանում: Այդ մասին նշված է Արցախի Հանրապետության կառավարության տեղեկագրում՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 191-րդ օրվա վերաբերյալ:
Մասնավորապես՝ Մարտունու շրջանի որոշ գյուղերում մոտ մեկ ամիս է, ինչ ջրի սղության խնդիր կա․ հիմնականում օրական երկու ժամ է ջուր մատակարարվում բնակիչներին։
Ըստ տեղեկագրի՝ Հանրապետության շրջանների վարչակազմերի պատասխանատուներն ահազանգում են, որ Արցախի 71 գյուղում ջուրը մեխանիկական եղանակով է հավաքվում։ Խնդրի լուծման տարբերակ է պոմպակայաններում դիզելային գեներատորների տեղադրումը, ինչը դիզվառելիքի սղության պայմաններում հնարավոր չէ։ Ոլորտի պատասխանատուի հավաստմամբ՝ համեմատաբար բարվոք է իրավիճակը Ստեփանակերտում:
«Արցախպրես»-ի հետ զրույցում «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը նշել է, որ առ այսօր մայրաքաղաքում խմելու ջրի խնդիր չի եղել։
«Մեր հիմնարկը մինչ օրս շարունակում է անխափան գործունեություն իրականացնել։ Քանի որ մենք ջուրն ամբարելու համար համապատասխան տեղ չունենք, օգտագործում ենք օրվա կարգավորիչ ջրավազանները, այդ իսկ պատճառով վերջին շրջանի առատ տեղումները մեծ հաշվով ջրի ծավալների ավելացման համար նշանակություն չունեն, սակայն կարևոր են, քանի որ դրական են ազդում օդի խոնավության պահպանմանը և ջրի չգոլորշիանալու վրա»,-պարզաբանել է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության տնօրենը:
Նա նաև հորդորել է բնակչությանը ժամանակին կատարել սպառած ջրի դիմաց վճարումները։
Եվրոպական խոհրդարանը նաև ողջունում է առհասարակ միջազգային ներկայության գաղափարը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները և շահերը լիարժեք պաշտպանելու համար։
ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչ, կոնգրեսական Բարբարա Լիի գլխավորությամբ, նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ պահանջելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և աջակցել Արցախին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ կասկածից վեր է, որ Լաչինի միջանցքի նկատմամբ ապօրինի վերահսկողություն սահմանելու սկզբնական նպատակը եղել է դրա հետագա արգելափակումը և շրջափակման օգտագործումը որպես Արցախի ժողովրդի դեմ ագրեսիվ և ցեղասպան քաղաքականություն վարելու միջոց։
Վաղը որ Արցախում եղավ ողբերգությունը, ինձ շատ պետք է՞՝ Վաշինգտոնում, Մոսկվայում ինչ աղմուկ-աղաղակ է
Արցախն արդեն յոթ օր է լիակատար պաշարման մեջ է
Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում ներկայացրեց, թե ինչու է հայկական կողմը պարտվել պատերազմում, և այդ պարտությունը կանխելու համար ինչ է փորձել անել ինքն ու իր գլխավորած իշխանությունը։
Հունիսի 20-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում ներկայացրեց, թե ինչու է հայկական կողմը պարտվել պատերազմում, և այդ պարտությունը կանխելու համար ինչ է փորձել անել ինքն ու իր գլխավորած իշխանությունը։
ՀՀ ԱԳՆ-ն իր Twitter-ի էջում փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականցվող էթնիկ զտումների քաղաքականության վրա։
Արցախ դեղ չի մտնում, սնունդ չի մտնում, մանկական կեր չի մտնում, հիվանդները չեն բուժվում. ձևավորվում է ծայրահեղ հումանիտար աղետ։
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, նրա մտերիմ դարձած Արման Հակոբջանյանին այս օրերին հաջողվել է փախչել Արցախից՝ «ճեղքելով» շրջափակումը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստափանյանը հայտարարությունը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ՝ նշելով, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հայ փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը ուղերձ է հղել հայ ժողովրդին։
Այսօր ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ պատրաստվում են հանձնաժողով հրավիրել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:
Լուծում է տրվում նաև մեկ այլ խնդրի, որը վերաբերում է վարկային վատ պատմություն ունեցող շահառուներին։
Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը:
Ինձ համար կարմիր գիծ էր Շուշին. Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք համարող Փաշինյան
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Լաչինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից հետո, որում նա սպառնացել էր արցախահայությանն ու Արցախի իշխանություններին, նշելով, թե ինչ պետք է անեն նրանք Ադրբեջանի համաներմանն արժանանալու համար, ԱՄՆ Պետդեպարտամենտը ոչ թե քննադատել էր այս վերջնագիրը, այլ ողջունել Ալիևի հայտարարությունը։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այս պահի դրությամբ Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։
Հունիսի 19-ի ժամը 09։15-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հունիսի 18-ին ժամը 16:25-ին, մայրաքաղաքի բնակչից <> ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտի Բարեպաշտ փողոցում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է Արցախի ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Այս օրհասական ու ճակատագրական պահին կարևոր է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում մենք սթափ դատողություններ անենք, չտրվենք տեղեկատվական ու հոգեբանական սադրանքներին, չգնանք կեղծ օրակարգերի հետևից:
Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանն այն կարծիքին է, որ Արևմուտքը լավ առիթ է գտել Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու համար, և Ուկրաինայում զարգացումների ֆոնին՝ Արցախի հարցը դարձել է Ռուսաստանի դեմ օգտագործվող լծակ:
Պիտի հանձնեմ, որ կռիվ չլինի. հենց սա է Հայաստանի այս իշխանությունը հրամցնում հայ ժողովրդին, որպեսզի կարողանա սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահը, իսկ դա սպասարկում է, քանզիՀայաստանի այս իշխանությանը առաջնորդում է ոչ թե հայկական շահը, այլ՝թուրք-ադրբեջանական հետաքրքրությունները։