ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վրա

ՀՀ ԱԳՆ-ն իր Twitter-ի էջում փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականցվող էթնիկ զտումների քաղաքականության վրա։

ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվել են Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներից։

«Այսօր մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կանխելու նմանատիպ քաղաքականությունը և ապահովելու ուժեղ միջազգային ներգրավվածություն՝ լուծելու համար Լեռնային Ղարաբաղի բնակչության առջև ծառացած գոյութենաբանական, իրավունքների և անվտանգության խնդիրները, ինչպես նաև՝ Լաչինի միջանցքի շարունակվող անօրինական շրջափակումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի էջում։

Տեսանյութեր

Լրահոս