
Վեյփերի օգտագործումը կարգելվի օրենքով

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ռուսաստանում վեյփերը օրենքով կարգելվեն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից գաղափարի հաստատումից հետո, հաղորդում է РИА Новости-ն։
Նա նշել է, որ պատգամավորների բացարձակ մեծամասնությունը աջակցել է նախաձեռնությանը։ Վոլոդինը բացատրել է, որ Պետդուման առաջիկա երկու ամիսների ընթացքում կընդունի Ռուսաստանում վեյփերի լիակատար արգելքի մասին օրինագիծ։