Չենք ուզում թուրքի փայ դառնալ. այս ստորացումը բերելու է պայթյունի. Արման Աբովյան

Պիտի հանձնեմ, որ կռիվ չլինի. հենց սա է Հայաստանի այս իշխանությունը հրամցնում հայ ժողովրդին, որպեսզի կարողանա սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահը, իսկ դա սպասարկում է, քանզիՀայաստանի այս իշխանությանը առաջնորդում է ոչ թե հայկական շահը, այլ՝թուրք-ադրբեջանական հետաքրքրությունները։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից հնչող կրակոցների, ինչպես նաև, Արցախի տոտալ շրջափակման մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝հավելելով.

«Եկեք հիշենք Թուրքիայի կողմից Հայաստանի առաջ դրված նախապայմանները՝ առաջինը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումն է, իսկ այդ հրահանգը կատարել է այս իշխանությունը. ասվածի ապացույցը Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի՝Զարեհ Սինանյանի հայտարարությունն է։ Թուրքիայի երկրորդ պահանջըՀայաստանի զինանշանի վրայից Արարատ սարի հեռացմանն է վերաբերում։ Հիմա, եթեթողնենք Փաշինյանի բոլոր հուզական խոսքերը մի կողմում, կտեսնենք, որ թուրքական հենցայդ պահանջն է Ազգային ժողովում օրերս ձևակերպել Փաշինյանը։ Այս իշխանությունն ունի որոշում՝ դառնալ թուրքական պրոտեկտորատ և մտնել թուրքական անվտանգային հովանոցի տակ. դաէլ անում է»,- ասաց Աբովյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանն այն Հայաստանն է, որը նրան կթողնի թուրքը։

Ըստ Աբովյանի՝ Թուրքիայի համար տեսանելի է, որ Հայաստանն ամբողջությամբ գտնվում է իր վերահսկողության տակ և սատարում է իր օրակարգը: Դրանով է պայմանավորված էրդողանի գովքը՝ ուղղված Փաշինյանին։

Կարդացեք նաև

Թուրքիան փաստացի ի լուր աշխարհի հայտարարում է, որ Հայաստանի մասնատման գործընթացի խոչընդոտը ոչ թե Հայաստանն է, այլ աշխարհաքաղաքական այլ կենտրոններ՝ Ռուսաստանը և Իրանը, ուստիհիմա գնում է այդ խոչընդոտներիչեզոքացման ուղղությամբ, ինչի համար Հայաստանում պետք է ունենալ Թուրքիայի շահի սպասարկու, ինչն էլ ունի։

«Իրանի գործոնը փորձում են չեզոքացնել, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքով»։ Ռուսաստանին չեզոքացնում են՝ հանձնելով Արցախն Ադրբեջանին։ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում չեզոքացնելու համար պետք է հայաստանյան պրոթուրքական իշխանություն, իսկ Հայաստանի այսօրվա իշխանությունը հենց այդպիսինն է։ Հիմա Արցախի հանձնումն Ադրբեջանին ողջունում է ԱՄՆ-ը, որի ներկայացուցիչը Թուրքիան է։ ԱՄՆ-ը կողմ է, որ Արցախը հանձնվի Ադրբեջանին, բայց դա իրականացնում է փաթեթավորման միջոցով. օրինակ՝ լսումներ են անցկացնում Արցախի հարցով Կոնգրեսում, ինչը տարօրինակ է, որ այդ նույն Միացյալ Նահանգները ողջունել է Ալիևի՝ Արցախում ապրողներին համաներում տալու հայտարարությունը, այսինքն՝ ԱՄՆ-ը ընդունումէ Ալիևի ասածը և համարում, որԱրցախում ապրողները հանցագործներ են»,- ասաց Աբովյանը՝ շարունակելով.

«Մարդիկ դեմ են այս ամբողջ գործընթացին, բայց հրաժարվում են հավատալ հերթական ստորացմանը, հրաժարվում ենընդունել սարսափելի հետևանքների անխուսափելիությունը։ Մարդիկ չեն ուզում թուրքի փայ դառնալ։ Այս ստորացումը բերելու է պայթյունի, որովհետև սովորաբար ստորացման էներգիան կուտակվում է և երկու ելք ունի՝ կա՛մ անհնազանդություն, կա՛մ ինքնասպանություն, մենք պետք է որոշենք, գնում ենք ինքնասպանությա՞ն, թե՞ ներքին անհնազանդության ճանապարհով»։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս