Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 20:10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: