
Մերիլ Սթրիփը և Անյա Թեյլոր-Ջոյը կխաղան նույն դերը

Երիտասարդ աստղ Անյա Թեյլոր-Ջոյը և «Օսկարի» եռակի մրցանակակիր Մերիլ Սթրիփը կարող են մարմնավորել լեգենդար ամերիկացի ֆոլք-երգչուհի Ջոնի Միտչելի դերը: Հնարավոր դերասանական կազմի մասին հաղորդել է լրագրող Ջեֆ Սնայդերը:
Արտիստի մասին կենսագրական ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Քեմերոն Քրոուն («Գրեթե հայտնի», «Վանիլային երկինք»): Միտչելի պատմությունը կներկայացվի մի քանի ժամանակահատվածներում: Թեյլոր-Ջոյը կխաղա երգչուհու դերը երիտասարդության տարիներին, Սթրիփը կմարմնավորի Միտչելին հասուն տարիքում:
Նկարահանումները կարող են սկսվել 2026 թվականի մարտին: Թեյլոր-Ջոյը էկրաններին կհայտնվի այս աշնանը, «Զոհաբերություն» երգիծական թրիլերում: Սթրիփն այժմ նկարահանվում է «Սատանան կրում է Պրադա» սիքվելում, որը կթողարկվի 2026 թվականի մայիսին։