
Այս ոչ թանկ մթերքն անհրաժեշտ է տարեց մարդկանց

Տարեց մարդիկ պետք է ուշադիր հետևեն իրենց սննդակարգին, որպեսզի այն ներառի առողջ սննդամթերքներ, Lenta.ru-ի հետ զրույցում ասել է «Սկանդինավյան առողջության կենտրոնի» էնդոկրինոլոգ Գալինա Սմիրնովան: Բժշկուհին առանձնացրել է մի մթերք, որը հատկապես օգտակար է տարեցների համար: Բացի օգտակար հատկություններից, այն այլ առավելություն ևս ունի՝ մատչելի գինը:
«Տարեց մարդկանց առողջության համար չափազանց օգտակար է ծովատառեխը (сельдь): Այս ձուկը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, սպիտակուց, D և B12 վիտամիններ, ֆոսֆոր և կալիում:
Վերոնշյալ բաղադրիչները բարելավում են սրտի, իմունային համակարգի, նյարդային բջիջների աշխատանքը, նպաստում են կալցիումի կլանմանը և օգնում են պահպանել մկանային զանգվածը. 60 տարեկանից հետո սա հատկապես կարևոր է, քանի որ նյութափոխանակությունը դանդաղում է»,- նշել է բժշկուհին:
Միևնույն ժամանակ, Սմիրնովան հորդորել է հրաժարվել կիսաապխտած և ապխտած ձկնատեսակներից, քանի որ նատրիումի ավելցուկը կարող է առաջացնել այտուցվածություն, ճնշման կտրուկ աճ և սրտանոթային հիվանդությունների սրացում։