
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին մարզիչը գոհ է Սպերցյանի՝ «Սաութհեմփթոն» տեղափոխությունից հրաժարվելուց

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ անգլիական «Սաութհեմփթոն» չտեղափոխվելու որոշումը։
«Միջակ թիմ տեղափոխվելը և Կրասնոդարում առաջատարներից մեկը լինելը երկու տարբեր բաներ են։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ մեր ֆուտբոլիստները լավ ռուսական թիմերից մեկնել են արտասահման ոչ այնքան ուժեղ թիմեր, իսկ հետո կորել։ Այստեղ նա առնվազն պայքարում է չեմպիոնության համար, կա խթան»,- Կոլիվանովի խոսքերն է փոխանցում «Советский спорт»-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը ակումբային մակարդակով անցկացրած 8 խաղում խփել է 4 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։