
Բլոգեր Արսեն Մարգարյանին ձերբակալել են Կուբինկայում

Բլոգեր Արսեն Մարգարյանը, որի դեմ քրեական գործ է հարուցվել հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու համար, ձերբակալվել է մերձմոսկովյան Կուբինկայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմիններին։
Հետաքննության վարկածով՝ ոչ ուշ, քան 2025 թվականի փետրվարի 25-ին Մարգարյանը համացանցում տեսագրություն է հրապարակել, որը հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորող տեղեկատվություն է պարունակում։ Նշվում է, որ ավելի վաղ մեղադրյալի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
«Նա ձերբակալվել է Կուբինկայում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Քրեական գործի քննության շրջանակում կստուգվի Մարգարյանի առնչությունը համացանցում հասարակական անվտանգության և պետական իշխանության դեմ կատարված այլ հանցագործություններին: