ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը դիմելով արցախահայությանը, հայ ազգին՝ հայտարարեց, որ ԵՄ դեսպանատան առջև գտնվելու պատճառները երեքն են, այնուհետև մանրամասնեց։
Մենք Արցախից չենք հրաժարվելու. ՀՀԿ երիտասարդները՝ ՀՀ-ում ԵՄ շենքի մոտ է
Մեկ մարդու նման շարունակում ենք մեր գործողությունները. Արցախի պետնախարար
Կանգնեցրեք հումանիտար աղետը. արցախահայությունը դիմում է ռուս խաղաղապահներին
Դիմում եմ Արցախի իշխանություններին: Ես հասկանում եմ, որ ժողովրդին մեղադրելը շատերիդ համար անվտանգ մի բան է թվում, բայց դուք էլ իմացեք, որ ուշ, թե շուտ այդ նույն ժողովուրդը գալու է ձեր ետևից:
Արցախը ոտքի է կանգնել. Արցախահայությունն իր պահանջներն է ներկայացնում ռուս խաղաղապահներին. ՈւՂԻՂ
«Մենք պիտի գիտակցենք և, անշուշտ, գիտակցում ու հասկանում ենք, որ ուրիշ Արցախ այլևս չենք կարող ունենալ, ոչ մի բան չի կարող փոխարինել մեր հայրենիքին, ինչպես որ վաղը ոչ մի բան չի կարողանալու փոխարինել Սյունիքին, Գեղարքունիքին, Երևանին, Հայաստանին։
Նա վստահեցրեց, որ օպերատիվ կերպով են հասցեագրում կոնկրետ խնդիրները՝ կոնկրետ լուծումներով:
Հայաստանի իշխանությունը Արցախը քաղաքականապես է հանձնում Ադրբեջանին, ոչ թե ապաքաղաքական: Արցախի հարցն ուղնուծուծով քաղաքական հարց է: Ձեր պայքարը ո՞նց կարող է ապաքաղաքական լինել և արդյունք տալ:
Քննարկումների ընթացքում Բայրամովը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ՝ անհրաժեշտ կանոնների պահպանմամբ, սահմանային անցակետով բժշկական նպատակներով արցախցիների անցումը շարունակելու հնարավորության մասին։
«Մենք պատրա՞ստ ենք այդպիսի կյանքի: Կա բան, որ կյանքից վեր է՝ արժանապատվությունն է, ազգային արժանապատվությունը: Մեր իշխանությունը թքած ունի այդ արժանապատվության վրա. թրքահաճո իշխանություն է, որը թլպատել է իր ժողովրդին, ու դրա հետևանքով է Ղարաբաղում կատարվում այն, ինչ կատարվում է:
Սեփական զրո կետից սկսելու փառասիրությունն է, որ այսօր Հայաստանը համարվում է, նույնիսկ բարեկամ պետությունների կարծիքով, երկդիմի, անվստահելի, հետեւաբար՝ մեկուսացած երկիր:
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոք է ներկայացվել դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Մեր ժողովրդի պահանջը գրված է յուրաքանչյուրի ճակատին. Արցախի պետնախարար
Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժումը՝ ֆոտոշարքով
Ստեփանակերտում հրավիրված հավաքի ընթացքում այդպես էլ չհնչեց համահայկական աղետի գլխավոր պատասխանատուի՝ նիկոլ փաշինյանի անունը։
Հուլիսի 14- ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության Բանակից:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց՝ գիտակցում են, որ արդի աշխարհում հնարավոր է ամեն բան, մարդուց կարելի է խլել ամեն ինչ՝ անդամահատել, ունեզրկել, սպանել, սակայն կա մեկ բան, որ անհնարին է մարդուց զատել. դա արժանապատվությունն է։
Ադրբեջանի և նրա դաշնակիցների խնդիրը հստակ է. հայկական միավորների՝ Արցախի և Հայաստանի ինստիտուցիոնալ ապամոնտաժում։ Նրանց ճանապարհային քարտեզը սա է. սկզբում չպետք է լինի Արցախը, հետո՝ Հայաստանը։
Իշխանության, դրանց արբանյակների այն հայտարարությունները, ովքեր ուղղակի ու անուղղակի հայտարարություններով Արցախն Ադրբեջանի կազմ են հրում` դրանց տեղը նուբարաշենի աղբավայրում է։
#ՀԻՄԱ. Արցախցիները երթով շարժվում են Կարմիր խաչի գրասենյակ, այնուհետև ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ հնչեցնելու իրենց պահանջները. ՈՒՂԻՂ
Հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը. Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք դուք սպասում, ուզում եք այս հրապարակում մենք ամեն օր մարդկանց դիակներ ունենա՞նք, որ արձագանքեք, ուզում եք մեր երկու մանկահասակ երեխաների մահվան դեպքի կրկնությո՞ւն, որ խելքի գաք»,- շեշտեց Գուրգեն Ներսիսյանը։
Ադրբեջանն ուզում է Արցախն առանց հայերի. Մերի Ստեփանյան
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 7 ամիս շարունակվող Արցախի ամբողջական շրջափակումը հասել է օրհասական կետի։ Երբ այլևս վտանգված է 120.000 մարդու, այդ թվում՝ 30.000 երեխաների, 20.000 տարեցների կյանքը, երբ մի ամբողջ ժողովրդի գլխին կախված է գոյաբանական սպառնալիքներ…
Արցախահայությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է իրականացնում, որին, բացի սովորական քաղաքացիներից, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մասնակցում են բոլոր պետական այրերն ու պետական կառույցների աշխատակիցները։ Հանրահավաքի մեկնարկը տվեց Շոշկավանքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես Գարեգին Ասրյանը՝ հայտարարելով, որ այսօր վերջապես պետք է բոլորը հասկանան եղած իրողությունը։ «Ժամանակն է, որ հենց այս իրողության շուրջ […]
#ՀԻՄԱ. Արցախը ոտքի է կանգնել. ՈՒՂԻՂ միացում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 14-ին` ժամը 01:10-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնում քննարկվել է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդումը, որով պարզվել է, որ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 /յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա..Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության գլխավոր Դատախազությունը՝ անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի որդու մեղադրանքին:
Հանրությանը իրազեկում եմ,որ ստանձնել եմ Արցախի հերոս Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռաֆայել Մարտիրսյանը:
Արցախում շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակում օր օրի շատուշատ ընտանիքներ կանգնում են սոցիալական ծանր խնդիրների առջև: Կենցաղային սպառման առաջին անհրաժեշտության առարկաների և սննդի ու վառելիքի բացակայության պատճառով հոգալ ընտանիքի մինիմալ պահանջները գրեթե անհնար է դարձել: Շրջափակման հարուցած խնդիրներն առաջինը զգացել են հատկապես սոցիալապես առավել խոցելի խմբերը, ովքեր օրվա գոյատևելու սնունդը հայթայթելու համար ստիպված անցնում են բազում դժվարությունների միջով: