Արցախում շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակում օր օրի շատուշատ ընտանիքներ կանգնում են սոցիալական ծանր խնդիրների առջև: Կենցաղային սպառման առաջին անհրաժեշտության առարկաների և սննդի ու վառելիքի բացակայության պատճառով հոգալ ընտանիքի մինիմալ պահանջները գրեթե անհնար է դարձել: Շրջափակման հարուցած խնդիրներն առաջինը զգացել են հատկապես սոցիալապես առավել խոցելի խմբերը, ովքեր օրվա գոյատևելու սնունդը հայթայթելու համար ստիպված անցնում են բազում դժվարությունների միջով:
Եթե ուզում ենք ունենալ երջանիկ հայկական Արցախ, պետք է պայքարենք. Ռուբեն Վարդանյան
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։ Տուժածներ չկան։
Քիչ առաջ Արցախի հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել արցախցիներին, Հայաստանի իշխանություններին, հայ ժողովրդին, աշխարհաքաղաքական կենտրոններին և դերակատարներին, Սփյուռքին ուղերձ-կոչով, որով նա ազդարարում է ոտքի կանգնելու և համաժողովրդական պայքար սկսելու մասին: Հայտարարության մեջ ասվում է.
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը:
«Դատական համակարգը կախյալ վիճակում է՝ հրահանգներ ստացող դատավորներ, նրանք ազատ չեն իրենց կամքը կատարելու, նրանք կատարում են հրամաններ, պատվերներ։ Սա այսօրվա մեր դատական համակարգն է՝ ում ուզում՝ բռնում են, ում ուզում՝ նստեցնում, ում ուզում՝ տանում են, 20 օր պահում են, հետո կարող է 5 օրով բաց թողնեն։ Հազարավոր դեպքեր կան, որ մարդն ազատության մեջ է, բայց դատական գործընթացն ընթանում է, բայց Արմեն Աշոտյանի դեպքում այդպես չարեցին»,- եզրափակեց Տիգրան Ներսիսյանը։
Հայաստանի ժուռնալիստների միության և հայաստանյան լրատվամիջոցների նախաձեռնությամբ մեկնարկում է. «Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում:
ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 13-ին ժամը 11:15-ին և ժամը 14։10-ին ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի և Քարվաճառի շրջաններում:
Արմեն Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ:
Մինչ Ադրբեջանը փորձում է լեգիտիմություն հաղորդել Արցախը շրջափակելու իր նախաձեռնությանը, տեղում` Արցախում, հումանիտար վիճակը կտրուկ սրվում է:
«Արցախում իրավիճակը ծանր է, ամեն ինչի դեֆիցիտ է: Արցախցիները հասկանում են, որ Հայաստանի իշխանությունները երես են թեքել իրենցից: Ես համառորեն ամեն օր զանգում եմ Արցախում ապրող մեր մտերիմներին, չնայած՝ նորություն չունեմ ասելու և մեղավորության զգացում եմ ապրում, բայց ամեն օր բոլորի հետ խոսում եմ, ասում եմ, որ իրենք մենակ չեն, և զարմանում եմ ոչ միայն իրենց տոկունության, այլ նաև հումորի վրա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանի գործողություններում զարմանալի որևէ բան չկա։
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։ Տուժածներ չկան։
«Իր հերթին՝ համախմբման է գնում նաև Հայ Առաքելական եկեղեցին՝ փորձելով համախմբումն ապահովել քրիստոնեական հավատքի, ազգային արժեքների, ազգային ինքնության, կամ, որ նույնն է՝ գերագույն ազգային շահերի շուրջ։ Նման նպատակի շուրջ համախմբումը, սակայն, շատ դժվար է, երբ պետական ինստիտուտները դրան միտված քայլեր չեն անում, ավելին՝ գնում են դրան հակադրվելու ճանապարհով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արշակ արքեպիսկոպոս սրբազանը։
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը խոչընդոտելու վերաբերյալ՝ շեշտելով, որ Ադրբեջանը պարտավոր է չխոչընդոտել հումանիտար բեռների մատակարարումը պաշարված Արցախ։ Տվյալ պարտավորության խախտումը հանդիսանում է Ժնևի կոնվենցիաների դրույթների լուրջ խախտում և որակվում որպես պատերազմական հանցագործություն։
Շուշիի օպերացիան մենք պետք է տեսնենք ամբողջ պաշտպանական օպերացիայի համատեքստում և ամբողջ այդ ճեղքման գոտում հակառակորդի հետևողական կամ կամաց-կամաց առաջխաղացման տիրույթում: Առանձին Շուշիի օպերացիան չպետք է տեսնել, ռազմավարական մակարդակի պատասխանատուն, իրենք մխրճման գոտում պետք է դեմն առնեին գոնե Հադրութի անտառային հատվածներում, որտեղ բավականին լավ պայմաններ էին հակառակորդին կանգնեցնելու համար։
Նիկոլ Փաշինյանն արդեն տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր անգամ անուղղակի, ապա և ուղղակի կերպով Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Հայ ժողովուրդը նրան նման մանդատ չի տվել, ավելին՝ նա խաբել է իր ընտրազանգվածին երկու տարի առաջ, Արցախի ինքնորոշման խոստում տվել, հիմա էլ այն հանձնում է Ադրբեջանին։ Ո՞վ պետք է բռնի Փաշինյանի ձեռքն ու պատիժ և պատասխանատվություն սահմանի նման թշնամական գործելակերպի համար, եթե ոչ՝ հենց ժողովուրդը։ Այդպիսի հրաշալի հնարավորություն կա այս օրերին՝ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը։
Հունիսի 10-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում անդրադարձել էր Հանրային Հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ Արցախի Հանրապետություն անվանումը Լեռնային Ղարաբաղ տերմինով փոխարինելուն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը վաղաժամ է համարում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ կյանքն Ադրբեջանի կազմում։
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը:
ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է. «Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից։
ԿԽՄԿ-ն ապահովում է էական մարդասիրական աջակցություն և պաշտպանություն նրանց, ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության և անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը:
Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունը ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է: Վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրաքնների տեղաշարժ չկա: Եվ սա բարդացնում է կյանքը հենց ԼՂ-ում: Ակնկալիքն այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն: Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն այն գործառույթները՝ ասինքն ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը»:
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն իսկապես անհարիր է հայ-ամերիկյան հարաբերությունների բնույթին: Գուցե հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները չափազանց բարձր մակարդակի վրա չեն, բայց միշտ եղել է փոխադարձ հարգանք, և ընդհանրապես նման հայտարարությունը, որ Արցախը կարող է գոյատևել Ադրբեջանի կազմում, անհարիր է հայ-ամերիկյան ժառանգությանը, պատմությանը: Դեսպանի հայտարարությունը չի նպաստում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը: Ե՛վ ԱՄՆ-ում, և՛ ԵՄ-ում, և՛ ՌԴ-ում մեր գործընկերները պետք է հասկանան, որ ՀՀ գործող իշխանություններն անցողիկ են»:
Հուլիսի 11-ին ՍիվիլՆեթ լրատվականի լրագրող Հայկ Ղազարյանի` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր դիմումի և համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հարձակվել են լրագրողի վրա, քաշքշել և հարվածներ հասցրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Հայ-գերմանական գիտահետազոտական համագործակցությունն ունի ավելի քան երեսուն տարվա պատմություն: