Այս պահին աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավել արցախցու Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ԼՂ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:
Արցախի նախկին պետնախարար, Արցախում գտնվող գործարար Ռուբեն Վարդանյանը տեսակապով հարցազրույց է տվել ռուս հանրաճանաչ լրագրող Քսենյա Սոբչակին:
Լուսանկարներում` Ստեփանակերտում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների մի մասն է:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին «X»-ի էջում գրել է Վիկտորյա Նուլանդը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ՝ փորձելով հասնել հայկական երկրորդ պետության ամբողջական կապիտուլյացիայի և հայաթափման, որն ինչ-որ առումով հաջողվել է: Եվ այս ամենը՝ «հակաահաբեկչական օպերացիայի» անվան տակ: Այսինքն, ցեղասպանական-պատերազմական գործողություններով թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է վերջնականապես փակել Արցախի հարցը: Իսկ առջևում Սյունիքի, առհասարակ, Հայաստանի հետ կապված հարցերն են:
Ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Արցախում էլեկտրաէներգիայի, գազամատակարարման բացակայության պայմաններում մարդիկ հանել են իրենց վառարաններն ու բակերում հարևաններով համատեղ ճաշ են պատրաստում։ Այստեղ երեխաներն իրենց կորցրած մանկությունը փորձում են բակային խաղերում գտնել, իսկ ավագները ցավը սրտներում, լուռ և մտահոգ օրվա ճաշն են փորձում պատրաստել։ Արդեն 3 օր արցախցու փոխված ու հուսահատ առօրյան Արցախի Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է առանց մեկնաբանության։
Վերջին 2 օրվա ընթացքում Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և պետական այլ համապատասխան մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ և խնդրանք անհետ կորածների վերաբերյալ։
Քիչ առաջ Գորիսից Արցախ տանող մայրուղով ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարից կազմված ավտոշարասյունն անցավ Հայաստանից դեպի Արցախ:
Բելգիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և խորն ափսոսանք է հայտնում բազմաթիվ զոհերի համար։ X-ի միկրոբլոգում այս մասին գրել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը։
Հունգարիան հերքել է տարբեր լրատվամիջոցներում տարածված լուրերը Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման շուրջ 27 երկրների համատեղ հայտարարությունն արգելափակելու մասին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Facebook-ի իր էջում։
Մեր տղաները սահմանին կանգնած են լոկ զոհվելու համար,առանց կրակոցի իրավունքի. դուրս եկեք. գյումրեցիներ
Ադրբեջանը բացարձակ չի պատրաստվում դադարեցնել ցեղասպանական գործողություններն Արցախում. Արտակ Զաքարյան
Ասկերան քաղաքի հարակից համայնքներից տարհանված բնակիչների մի մասն արդեն մի քանի օր է՝ լուսացնում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, մի մասն էլ՝ առավել ապահով բնակավայրերում բնակվող բարեկամների տներում:
Առանց կողմերի համաձայնության մենք չենք կարող գործել. Զառա Ամատունի
«Այս պահի դրությամբ Արցախում մարդկանց մոտ անորոշ վիճակ է. մարդիկ պետությունից սպասում են ինչ-որ նորության,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ստեփանակերտում տիրող այս պահի վիճակին՝ նշեց արցախցի Աննա Մ.-ն՝ հավելելով, որ այս պահին գյուղերից տարհանված շատ մարդիկ ուղղակի անօթևան են,- Գյուղերից տարհանված մարդիկ փողոցներում են, ինչքան կարողանում ենք, շենքի բնակիչներով փորձում ենք այդ մարդկանց օգնել. բակերում կրակներ են վառում՝ ում տանն ինչ կա, դնում են սեղաններին, հագուստներ են տալիս:
Մարտունուց Կարմիր խաչի միջոցով վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ:
Հայաստանի մարզերը միանում են հանուն Արցախի պայքարին
«Ռուսների գլխավոր զենքը Հայաստանում ու Հայաստանի դեմ դա Փաշինյանն է, մնացածը խաղալիքներ են ընդամենը»:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև առկա համագործակցության ընթացքի շուրջ:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրներից է՝ զոհված մեր հերոսների մարմինը ռազմադաշտից դուրս բերելն է, ինչպես նաև վիրավոր, անհետ կորած և գերեվարված (հավանական) զինծառայողների հետ կապի դուրս գալն ու անվտանգ վայր դուրս բերելը:
168.am-ի հետ զրույցում ՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը անդրադառնալով ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հնչած ելույթներին, նախ անդրադարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկիի ելույթի վերաբերյալ տարբեր գնահատականներին, մասնավորապես, որ Ստեփանակերտն անվանել էր Խանքեդի: Գրիգոր Բալսանյանը պարզաբանեց՝ տեսանյութը կա, ՌԴ ներկայացուցիչն ասել է՝ «Ստեփանակերտ-Խանքեդի», ինչը բոլորովին տարբեր է։
ՀԱՆՁՆՈՒՄ Է ԱՐՑԱԽԸ. Ի՞նչ է մեզ սպասվում և ի՞նչ անել
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում սկսեց, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Արցախի մեր գործընկերները դժվարին վիճակի մեջ են. բժիշկները ԿԽՄԿ-ից պահանջում են քայլեր ձեռնարկել
Հաղորդագրության մեջ նշվում է նաև հեռախոսահամար (047) 94-28-57 ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Կարմիր խաչի կոմիտե՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ եք անելու. բժիշկները՝ ԿԽՄԿ-ին
Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը: