Ռազմшկան գործողությունների ընթացքում Ադրբեջանական ԶՈւ-ն հարվшծներ է հասցրել բնակելի շինություններին, մանկապարտեզներին, դպրոցներին․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են նաև քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտներ։

Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, վնասվել են նաև ավտոմեքենաներ։

Ընդ որում, դրանց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել։

Կապի և տրանսպորտի բացակայության, ինչպես նաև Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհների արգելափակմամբ պայմանավորված՝ առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ ճշտել վնասի չափը։

Լուսանկարներում` Ստեփանակերտում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների մի մասն է:

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930