Բաժիններ՝

Ստեփանակերտի հին լուսատուները փոխարինվում են նորերով

Պետական ծրագրի շրջանակում Ստեփանակերտում հին լուսատուները փոխարինվում են ժամանակակից նոր լուսատուներով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանը:

«Նոր լուսատուները նախորդների համեմատ բավականաչափ հարմարավետ են և առավել խնայողաբար են օգտագործվում: Մայրաքաղաքի Բաղրամյան փողոցում վերջերս տեղադրվել է 56 դիոդային, ժամանակակից լուսատու: Անդրանիկ փողոցի վրա ևս 14 լուսատու փոխարինվել է նորերով»,-ասել է Է. Ավանեսյանը:

Ըստ Է. Ավանեսյանի, արտաքին լուսավորման գործընթացը Ստեփանակերտում կլինի շարունակական և պետական միջոցների հաշվին ժամանակակից նոր լուսատուներ կտեղադրվեն մայրաքաղաքի տարբեր փողոցներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031