
«Սրընթաց փոխվող աշխարհում շատ բան կախված է լինելու այսօրվա շրջանավարտների պատրաստվածությունից». Աշոտ Ղուլյան

Հանրապետության կրթօջախներում այսօր վերջին դաս է՝ սովորական դասերից խիստ տարբեր թե՛ պատրաստվածությամբ, թե՛ բովանդակությամբ:
«Վերջին զանգ»-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձում ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգահին Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Արցախի հազարից ավելի աշակերտների համար կհնչի վերջին զանգը՝ ավետելով դպրոցական ամենաջերմ ու անմոռանալի առօրյայի ավարտը և կյանքի նոր՝ ոչ պակաս հետաքրքիր և ինքնուրույն շրջափուլի սկիզբը:
Եկել է դպրոցում ստացած գիտելիքները հմտորեն կիրառելու ժամանակը, բացվում է կարողությունների և ունակությունների դրսևորման նոր միջավայր: Սրընթաց փոխվող մեր աշխարհում շատ բան կախված է լինելու հենց այսօրվա շրջանավարտ սերնդի պատրաստվածությունից:
Ճիշտ պահն է ստանձնելու մեր երազած Արցախի կառուցման գործում ձեր բաժին պատասխանատվությունը:
Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին և նրանց ծնողներին ու մաղթում նոր նվաճումներ:
Հաջողություննե՛ր գալիք քննություններում»,- ասված է Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձում: