Բաժիններ՝

Էքստրեմալ տուրիզմի սիրահարները փոքր ինքնաթիռով կարող են թռչել Ստեփանակերտի օդանավակայանից

Ստեփանակերտի օդանավակայանը և «Yell Extreme Park»-ը համատեղ երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներ կկազմակերպեն Արցախի տարածքում։

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող «Yell Extreme Park»-ի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  թռիչքներն իրականացվելու են Ստեփանակերտ-Շուշի երթուղով. տևողությունը՝ 20 րոպե: «Կլինեն նաև թռիչքներ Ստեփանակերտ-Գանձասար ուղղությամբ»,- նշեց Չիբուխչյանը։

Առաջին անգամ է, որ «Yell Extreme Park»-ը Ենոքավանից դուրս միջոցառում է կազմակերպում:  Հայաստանում և Արցախում կան բազմաթիվ էքստրեմալ և հետաքրքիր ժամանցի վայրեր ունենալու բոլոր հնարավորությունները։ Տիգրան Չիբուխչյանի խոսքով, երկտեղանոց ինքնաթիռով թռիչքների կազմակերպումը միտված է ապացուցելու, որ կարելի է հավուր պատշաճի օգտագործել մեր երկրի բոլոր ենթակառուցվածքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս