Բաժիններ՝

Չի բացառվում Ադրբեջանի դեմ միջազգային սանկցիաներ կիրառելու հնարավորությունը. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Քանի որ Ադրբեջանը շարունակ մերժում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Մինսկի խումբը, բնականաբար, պետք է որոշակի մեխանիզմներ գտնի, որոնցից մեկն էլ հասցեական հայտարարությունն է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հայկական ուժերի զինտեխնիկա խոցելու դեպքին հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությանը՝ ասաց ՊՆ նորանշանակ փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նրա բնորոշմամբ՝ նշյալ հայտարարությունն ամբողջական զսպիչ մեխանիզմ չէ, սակայն փաստում է, թե որ կողմն է խախտել հրադադարը: «Չի բացառվում, որ որոշակի պարբերականությունից և կրկնվելուց հետո Ադրբեջանին հնարավոր լինի միջազգային սանկցիաների ենթարկել»,- հավելեց Զաքարյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս