Բաժիններ՝

Արցախում վիրավորված զինծառայող Թաթուլ Հարությունյանի վիճակը լավ է

Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ՊԲ զինծառայող, 1997 թվականին ծնված Թաթուլ Հարությունյանի վիճակը լավ է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Զինծառայողն այժմ գտնվում է կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում։ Առաջիկա օրերին դուրս կգրվի և կտեղափոխվի վերականգնողական բուժման»,-ասաց նա:

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 17-­ին՝ ժամը 18:20­-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997 թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031