Բաժիններ՝

Արցախի գյուղնախարարության աշխատակիցներն ուսումնասիրել են կարկտահարությունից տուժած ցանքատարարածություններ

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պատասխանատուներն այցելել են Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների համայնքներ՝ ուսումնասիրելու կարկտահարությունից տուժած գարնանացան և աշնանացան մշակակաբույսերի ցանքատարարածությունները:

ԱՀ գյուղնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախարարության աշխատակիցները եղել են կարկտահարված ցանքատարարածություններում, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել հողօգտագործողների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Հանձնարարվել է շրջանների գյուղբաժինների պատասխանատուներին՝ սեղմ ժամկետներում իրականացնել ճշգրտումներ՝ հասցված կորստի չափերի վերաբերյալ և կարկտահարությունից տուժած մշակաբույսերի անվանացանկը ներկայացնել նախարարություն, ինչպես նաև ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031