Բաժիններ՝

Մինչև նոյեմբեր սահմանային իրավիճակը կշիկանա. ի՞նչ է հասկացնում Մոսկվան Երևանին. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը մտահոգված է, որ մինչև նոյեմբեր սահմանին իրավիճակը կշիկանա, քանի որ Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է հասկացնել, թե Եվրամիության հետ ոչինչ մի արա։ Մինչդեռ նախատեսված է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագիրը ստորագրվելու է նոյեմբերին։

Սաֆարյանը նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններն էլ են, ըստ էության, ազդեցությունը կորցնում, դրա վկայությունն է այն, որ երեկ կրկին սահմանին զոհ ենք ունեցել. «Այն, որ շաբաթներ առաջ և վերջին արյունոտ դեպքից հետո Ռուսաստանը կրկին մատակարարեց Ադրբեջանին սպառազինություն, որ դեմոնստրատիվ ցուցադրում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացում, սրանք զուտ անուղղակի քայլեր են Հայաստանին հասկացնելու, որ ԵՄ-ի հետ ոչինչ մի արա։ Հենց այս պատճառով էլ մինչև նոյեմբեր դեռ իրավիճակն էլի կշիկանա»,-ասել է նա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս