Եթե թերթում եք անցյալ տարվա ամառային հանգստի լուսանկարները և պլանավորում եք դեռևս անկանխատեսելի, բայց սպասված ուղևորությունները, առաջարկում ենք ծանոթանալ 2020թ. ամենանորաձև լողազգեստներին, որոնք ներկայացրել է Harper’s Bazaar-ը:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:
Երկու ընկերուհիներ՝ Դենիզը և Մարիան տարբեր կազմվածքներ ունեն, բայց նրանք երկուսն էլ գեղեցիկ են յուրովի:
Քիմ Քարդաշյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել և կից գրել է. «Այս օրերին մենք մեծամասամբ գիշերազգեստով ենք»:
Ժելատինը թրջել ջրով: Թթվասերը խառնել շաքարավազի և վանիլինի հետ, չհարել: Ժելատինը դնել կրակի վրա և անընդհատ խառնելով՝ հասցնել եռման: Այնուհետև ժելատինին ավելացնել թթվասերը, անընդհատ խառնել:
Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի կապակցությամբ երգիչ, երգահան Գրիգորի Լեպսը թողարկել է «Разведка боем» ալբոմը, որում յուրահատուկ մեկնաբանությամբ ներկայացրել է Վլադիմիր Վիսոցկու երգերը:
Մեծ պանդայի ձագը (բնակվում է Կենտրոնական Չինաստանի լեռնային շրջաններում) ծնվել է Նիդերլանդների Ռենեն բնակավայրի Ouwehands կենդանաբանական այգում։
Աստղիկ Սաֆարյանը որոշել է ուրախացնել իր երկրպագուներին և այս օրերին ներկայացրել է «Ինչու» երգի հիման վրա նկարահանված վառ գույներով հոլովակը:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես կտրել մազերը կարանտինի ժամանակ: Տեսանյութը հրապարակվել է Կլիչկոյի Տելեգրամ-ալիքում:
Բրիտանացի դերասան Թոմ Ֆելթոնը, ով հռչակ է ձեռք բերել Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարում Դրակո Մալֆոյի կերպարի մարմնավորումից հետո, կարանտինի ժամանակ նոր աշխատանք է գտել: Դերասանը փող է վաստակում տեսաշնորհավորանքների միջոցով, գրում է Lad Bible-ը:
Sotheby’s աճուրդային տունը առցանց աճուրդ է անցկացրել հայտնի Cartier բրենդի թևնոցի համար: Զարդը վաճառվել է ռեկորդային գումարով: Գնորդն այն ձեռք է բերել 1.34 միլիոն դոլարով, գրում է Scottish Financial News-ը:
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գտնվող Արգելված քաղաքն իր դռները կբացի մայիսի 1-ին:
Հայտնի «Ընկերներ» սիտքոմի երկրպագուները չեն ճանաչել սերիալի դերասաններից մեկին: Աստղի լուսանկարները պապարացիներն արել են Լոս Անջելեսի փողոցներում, գրում է The Sun-ը:
Սոցիալական ցանցում հայտնվել է տեսանյութ, որում առանց առջևի վերջույթների կատուն վարպետորեն խաղում է գնդակի հետ և արագ վազում է: Տեսանյութը հրապարակվել է Instagram սոցիալական ցանցում:
Չինական Սիչուան նահանգի Մյանյան քաղաքի տարեց բնակչուհին դիմել է հիվանդանոց ականջի սուր ցավի պատճառով: Բժիշկները նրա ականջից հանել են կենդանի սարդի, որն այնտեղ ապրել է մեկ շաբաթ և հասցրել էր սարդոստայն հյուսել, գրում է Unilad-ը:
Մեկ շաբաթ առաջ մոդել Էմիլի Ռատակովսկին և նրա ամուսինը Նյու Յորքից տեղափոխվեցին Լոս Անջելես՝ կարանտինն այնտեղ անցկացնելու համար:
Հայտնի սուպերմոդել Ջիջի Հադիդը և նրա ընկերը՝ երգիչ Զեյն Մալիկը, երեխայի են սպասում: Ջիջի Հադիդի հղիության մասին լուրերը հայտնում է TMZ-ը՝ հղելով աստղային զույգին մոտ աղբյուրներին:
The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիր, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը և երգիչ Սևակ Ամրոյանը երաժշտասերների դատին են հանձնել Վահան Տերյանի «Իմ խաղաղ երեկոն է հիմա» բանաստեղծությամբ գրված համանուն երգը և երգի տեսահոլովակը:
Ճապոնիայում մեկնարկել է ֆլեշմոբ «ցույց տուր դիմակ, որով հպարտանում ես» հեշթեգով:
Լեհաստանում կրկին թույլատրվում են հարսանեկան արարողությունները, իհարկե, որոշ սահմանափակումներով:
Ամերիկյան KCRA 3 հեռուստաընկերության լրագրող Մելինդա Մեզան եթեր է դուրս եկել իր տան լոգասենյակից: Twitter- ի օգտատերերը նկատել են, որ կադրում հայտնվել է նրա մերկ ամուսինը, գրում է Daily Mail-ը:
Մետաքսի ճանապարհից մինչև Գյումրիում գտնված Ցին դինաստիայի գավաթը. 2 ժամ տևողությամբ պատմական ճանապարհորդության՝ հայոց պատմության չբացահայտված էջերով:
Ամերիկուհին 1000 դոլար թեյավճար է թողել 19 դոլար պատվերի հաշիվը փակելիս: Այդ մասին հայտնում է FOX 11-ը:
Մտքի ուժ, հաստատակամություն, սկզբունքներին հավատարմություն, գթասրտություն. մենք այս ցանկի յուրաքանչյուր անդամից սովորելու բան ունենք:
Նրանց համար, ովքեր փնտրում են՝ ինչ դիտել ինքնամեկուսացման ընթացքում։
Կարանտինը չի խանգարում ոճային փորձարկումներ կատարել:
Փարիզի մասին պատկերացումները յուրաքանչյուրիս մոտ տարբեր է. կրուասաններ և մեկ բաժակ սուրճ մթնոլորտային սրճարանում, թարմ թխված բագետներ՝ ընթրիքի և սպիտակ գինի՝ պանրի հետ վայելելու համար:
Հայկական էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիներ, թատրոնի և կինոյի մի խումբ դերասան-դերասանուհիներ, մոդելավորողներ միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ հումորային երգով հորդորելով հասարակությանը մնալ տանը և կանխել կորոնավիրուսի տարածումը:
Ջուլիա Ռոբերտսը և Դենիել Մոդերին պատրաստվում են ամուսնալուծվել: Ըստ ТСН-ի՝ զույգը կամուսնալուծվի կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինի դադարից հետո: Պարբերականի փոխանցմամբ, նրանց հարաբերություններն արդեն վաղուց իդեալական չեն, իսկ ինքնամեկուսացումը, որի ժամանակ նրանք ապրում են միևնույն տանը, միայն խորացրել է իրավիճակը:
Քանյե Ուեսթը չորս երեխաների հետ մեկնել է մեկ այլ նահանգ, որպեսզի իր կինը և երեխաների մայրը՝ ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, կարողանա մի փոքր հանգստանալ, հայտնում է People-ը: