Բաժիններ՝

Փեսացուի դավաճանությունից հետո կինը նիհարել է 60 կգ

Կալիֆոռնիայից մի բնակչուհի իր փեսացուի դավաճանության պատճառով կորցրել է 60 կիլոգրամ և կիսվել է քաշը կորցնելու գաղտնիքով: Այս մասին հաղորդել է Runner’s World-ը:

Ամերիկուհի Քրիստինա Բատիստան 25 տարեկանում կշռում էր 140 կգ:

Մոտ մեկ տարի առաջ աղջիկը պարզել է, որ իր փեսացուն հղի սիրուհի ունի: Նա ընկել է դեպրեսիայի մեջ, և այն հաղթահարելու համար Բատիստան որոշել է փոխել իր կյանքը և նիհարել: Աղջիկը սկսել է վազել: Ըստ ամերիկուհու՝ առաջին վազքը ձախողվել է:

Կես տարվա ընթացքում Բատիստան նիհարել է 20 կիլոգրամ, իսկ այժմ նրա քաշը 61 կիլոգրամ է:

Ամերիկուհին կիսվել է նիհարելու իր փորձով: Նա նշել է, որ չպետք է քաղցած մնալ: Հաջողության գլխավոր գաղտնիքը հավատն է սեփական ուժերի նկատմամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս