![](/banners/BeFunky-design.jpg)
Աշխարհի ամենաարագ ավտոմեքենան աճուրդի է հանվել
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/2525980.jpg)
Մոլորակի ամենաարագ մեքենան վաճառվում է ԱՄՆ-ում՝ Bring a Trailer աճուրդում: Արագության մի քանի ռեկորդներ սահմանած ավտոմեքենայի արժեքը կազմում է 19.000 դոլար:
Ռեկորդակիր մեքենան չի օգտագործվել ավելի քան տասը տարի: Ավտոմեքենան իր առաջին ռեկորդը սահմանել է 2004 թվականին: Օդաչուն այն արագացրել է 497 կմժ:
«Հրթիռային մեքենան» ցույց է տվել իր գլխավոր ռեկորդը 2010 թվականին: ԱՄՆ-ի Բոննևիլ աղի լճի ափին այն զարգացրել է արագությունը մինչև 658 կմժ: Այս ռեկորդը չի գերազանցվել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը