Tesla-ն անսպասելիորեն շահույթով է ավարտել չորրորդ եռամսյակն անընդմեջ
Էլեկտրամոբիլների եւ արեւային մարտկոցների Tesla Inc. (SPB: TSLA) ամերիկյան արտադրողը ապրիլ-հունիսին անսպասելիորեն շահույթ է ստացել անընդմեջ չորրորդ եռամսյակի արդյունքներով, իսկ հասույթը գերազանցել է փորձագետների սպասումները:
Ինչպես հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում, նրա զուտ շահույթը, երկրորդ եռամսյակի արդյունքներով, կազմել է 104 մլն դոլար կամ 50 ցենտ՝ մեկ բաժնետոմսի հաշվով՝ 408 մլն դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 2,31 դոլար վնասի համեմատությամբ՝ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում:
Շահույթը, առանց միանվագ եկամուտների ու ծախսերի հաշվառման, հավասարվել է մեկ բաժնետոմսի համար 2,18 դոլարի՝ մեկ բաժնետոմսի համար 1,12 դոլար վնասի դիմաց: Հասույթը կրճատվել է 5 տոկոսով՝ մինչեւ 6,04 միլիարդ դոլար՝ մեկ տարի առաջվա 6,4 մլրդ դոլարի դիմաց:
Վերլուծաբանները, որոնք մասնակցել են FactSet-ի հարցմանը, միջին հաշվով վերանայված վնասը կանխատեսել են մեկ բաժնետոմսի դիմաց 2 ցենտի մակարդակով՝ 5,15 մլրդ դոլար հասույթի դեպքում: Tesla-ի առաջընթացն առաջին կիսամյակում ընկերությանը նախապատրաստել է 2020 թվականի հաջող երկրորդ կիսամյակին, ասվում է ներդրողների համար հաղորդագրության մեջ, որը զետեղվել է նրա կայքում:
«Արտադրության ծավալը գործող ձեռնարկություններում շարունակում է բարելավվել աճող պահանջարկի բավարարման համար, եւ մենք մեծացնում ենք հզորությունը»,-նշվում է նրանում: Tesla-ն կանխատեսում չի արել ընթացիկ տարվա համար, հայտարարելով, որ առաջվա պես դժվար է ենթադրություններ անել աշխատանքում հնարավոր ընդհատումների եւ երկրորդ կիսամյակում սպառողական տրամադրությունների փոփոխության մասին: Այնուամենայնիվ, ընկերությունը հաստատել է, որ իր նպատակը մնում է 2020 թվականին ավելի քան 500 հազար ավտոմեքենաների վաճառքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: