![](/banners/BeFunky-design.jpg)
Ճապոնիայում Toyota Harrier գնել ցանկացողների հերթը ձգվել է մինչև 1.5 տարի
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/2524768.jpg)
Ճապոնիայում գնորդների հերթը, որոնք ցանկանում են ձեռք բերել նոր Toyota Harrier-ը, ձգվել է մեկուկես տարի: Առաջին ամսվա ընթացքում նախնական պատվերի քանակը հասել է 45 հազարի: Մոդելը վաճառքի է հանվել մեկ ամիս առաջ, գրում է Motor-ը:
Ավտոմոբիլային ընկերությունը նախատեսում էր մեկ ամսվա ընթացքում վաճառել երեք հազար Harrier մեքենա Ճապոնիայում, սակայն նոր մոդելի պահանջարկը պարզապես հսկայական է:
Գնորդները ստիպված կլինեն սպասել իրենց տրանսպորտային միջոցին մոտ մեկուկես տարի, եթե ընկերությունը չավելացնի արտադրությունը:
Ճապոնիայում ավտոմեքենայի արժեքը տատանվում է երեքից հինգ միլիոն իենի (28-46.5 հազար դոլար) սահմաններում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը