
Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի տարօրինակ պահվածքը բացատրել է հոգեկան հիվանդությամբ

Քանյե Ուեսթի կինը` Քիմ Քարդաշյանը, նախընտրական քարոզարշավի ժամանակ նրա տարօրինակ պահվածքը բացատրել է հոգեկան հիվանդությամբ: Նա հայտարարել է․ որ Քանյե Ուեսթը տառապում է անձի երկվությունով:
Ըստ նր՝ Քանյե Ուեսթի մոտ խնդիրները սկսվել են 2007-ին մոր մահից հետո: Ընտանիքը թաքցրել է ախտորոշումը, բայց հիմա, երբ հանրության մեջ այդքան շատ հարցեր են ի հայտ եկել, թե ինչու է Ուեսթն իրեն տարօրինակ պահում, Քիմը որոշել է պատմել ճշմարտությունը:
Հայտարարությունը նա արել է այն սկանդալից հետո, երբ Քանյեն ընտրողների հետ հանդիպման ժամանակ լաց է եղել բեմում՝ ասելով, որ հայրը չի ցանկացել, որ ինքը լույս աշխարհ գա, ինքը՝ Քանյեն էլ կնոջ հետ պլանավորել է դադարեցնել անցանկալի հղիությունը, բայց մտափոխվել է:
«Նա հիանալի, բայց բարդ մարդ է, որը ծանր է տարել մոր կորուստն ու ստիպված է եղել հաղթահարել մեկուսացումը, որն ավելի է սրվում խանգարման հետևանքով»,- նրա խոսքերը մեջբերում է CNN-ը:
ԶԼՄ-ները հաղորդում էին, որ այդ ելույթից հետո զույգի ամուսնությունը վտանգված է: Քանյե Ուեսթը իբր հեռացել է տնից՝ հնարավորինս հեռու մնալով կնոջից և ամբողջ ընտանիքից, որն իրեն ցանկանում է ներկայացնել որպես հիվանդ: