Աշխարհում ամենախոշոր գարեջրի փառատոնը (Oktoberfest), որը պետք է Մյունխենում կայանար սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, դարձել է կորոնավիրուսի հերթական «զոհը»:
Իտալացի մոդել Լորա Բրագատոն նկարահանվել է Playboy տղամարդկանց ամսագրի համար և հույս հայտնել, որ իր լուսանկարները դուր կգան «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդին:
Adana Project ռոք խումբը, որը մշակում և նորովի է մատուցում հին կամ մոռացված հայկական ազգագրական, ժողովրդական, էստրադային երգեր, մայիսի 1-ին թողարկելու է առաջին`«Վերադարձ» ձայնասկավառակը:
Անդրեն իր արվեստի երկրպագուների դատին է հանձնել «Սերը չի վերջանում» երգի հիման վրա նկարահանված հոլովակը:
«Բամբիռ» և «Լավ էլի» սիրված ռոք խմբերը երկրպագուներին տոն կնվիրեն օնլայն ելույթով, որի ընթացքում կկատարեն իրենց լավագույն ստեղծագործությունները:
Մոսկվայի կենտրոնում Ոստիկանությունը ձերբակալել է տեղի բնակչին, որը ոստիկանի համազգեստ է կրել և խախտել է մեկուսացման ռեժիմը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Մեծ թևքերով կարճ զգեստը դուր կգա բոլորին:
Կան սանրվածքներ, որոնք դուրս չեն գալիս նորաձևությունից:
«Ռոմայի» նախկին ավագ, լեգենդար Ֆրանչեսկո Տոտտին լրատվամիջոցներին պատմել է, թե ինչպես կատվի՝ տանը հայտնվելը հրաշքով չի քանդել իր ամուսնությունը իտալացի մոդել Իլարի Բլազիի հետ:
Մարմինը լավ վիճակում պահելը հայտնի մարդկանց համար գրեթե պարտականություն է:
Ինչպես Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը», այնպես էլ ռեժիսորի նոր նախագիծն անհատների, մարդկային ճակատագրերի մասին է, որոնք կյանքի և մահվան ընտրության առջև են հաճախ կանգնում։
Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատրաստում է բեֆստրոգանով ուտեստը՝ իր ռուս տատիկի բաղադրատոմսով:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմված է մարտի վաճառքների հիման վրա:
Իտալիայի մշակույթի փոխնախարար Լորենցա Բուոնակորսին հայտարարել է, որ իշխանությունները մշակում են ադմինիստրատիվ միջոցներ ծովափներում անվտանգ հեռավորություն ապահովելու համար:
Վաղ, թե ուշ կենդանիները պետք է նկատեին, որ մարդիկ անհետացել են և նրանք հանգիստ կարող են զբաղեցնել իրենց տարածքը: Այդպես տեղի ունեցավ Հարավաֆրիկյան Հանրապետութունում գտնվող Կրյուգերի ազգային պարկում, որտեղ առյուծները քնել են երբեմնի մարդաշատ փողոցում:
Իրինա Շեյքը բազմիցս ապացուցել է, որ իր իդեալական կազմվածը ժառանգականության արդյունք է, այլ ոչ թե՝ պլաստիկ վիրահատությունների: Օրեր առաջ մոդելը ևս մեկ ապացույց էր ներկայացրել՝ ինստագրամյան իր էջում հրապարակելով 19 տարվա վաղեմության արխիվային լուսանկար:
Փերիս Ջեքսոնը հետևել է իր հոր՝ Մայքլ Ջեքսոնի օրինակին, և խաղացել է թրիլլերում: Փոփ արքայի դուստրը կինոնկարում շատ անսովոր դեր է ստացել. նոր՝ «Սովորույթ» ինդի-ֆիլմում Փերիսը մարմնավորել է Հիսուս Քրիստոսին: Ներկայումս ֆիլմը հետարտադրության փուլում է:
Փորձագետները կանխատեսել են, թե կորոնավիրուսային պանդեմիայի ավարտից հետո զբոսաշրջիկները երբ կարող են վերսկսել ճանապարհորդությունները:
Էմիլի Ռատակովսկին չի ձանձրանում կարանտինի ընթացքում և լուսանկարվում է իր՝ Inamorata բրենդը գովազդելու համար: Մոդելը ֆոտոշարք է կազմակերպել տնային պայմաններում՝ լուսանկարվելով ընձառյուծի նախշերով լողազգեստով:
Իտալիայի մայրաքաղաքի բնակչուհին տուգանվել է՝ կարանտինը խախտելու և կրիայի հետ զբոսանքի գնալու համար: Ոստիկանությունը որոշել է, որ կրիան կարող է ապրել առանց զբոսանքի, գրում է L’Unione Sarda-ն:
Մեգան Մարքլի և արքայազն Հարիի՝ Միացյալ Նահանգներ տեղափոխությունը բազմաթիվ շշուկների առիթ է ստեղծել: Ըստ արտասահմանյան տեղեկատվամիջոցների, «դուքսի կյանքը Լոս Անջելեսում ավելի բարդ է դարձել»: Այս մասին Radio Times-ին տված հարցազրույցում պատմել է ընտանիքի մոտ ընկերուհին՝ Ջեյն Գուդոլը: Նրա խոսքերով՝ Մեգանն արգելում է ամուսնուն ԱՄՆ-ում զբաղվել սիրելի գործով՝ որսով:
Բրիտանական The Sun տաբլոիդը կազմել է այն կանանց ցանկը, որոնք տարբեր ժամանակներում սիրավեպ են ունեցել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելիի՝ Զատկի տոնին համերգը մեկ օրից պակաս ժամանակահատվածում YouTube-ում գրանցել է ռեկորդային թվով դիտումներ:
Նորաձևության հանրաճանած Vogue ամսագրի իտալական հրատարակչությունն ապրիլ ամսվա համարում հրապարակել է Dior-ի էսքիզը, որի վրա գրված է «Սիրում եմ քեզ»՝ աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն:
Ֆլորենցիայում ոստիկանությունը կանգնեցրել է հեծանվորդի, ով, չնայած կարանտինի խստագույն պայմաններին, դուրս է եկել իր բնակության վայրից՝ քաղաքից դուրս միայնակ մարզվելու համար, գրում է La Repubblica di Firenze-ն:
The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիր, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը և երգիչ Սևակ Ամրոյանը առաջիկայում երկրպագուների դատին կհանձնեն Վահան Տերյանի «Իմ խաղաղ երեկոն է հիմա» բանաստեղծությամբ գրված համանուն երգը:
Ռուսական հայտնի «Մաշան և արջը» անիմացիոն սերիալի հերոսները նոր 3D-հոլովակներում կպատմեն ինքնամեկուսացման և հիգիենայի պահպանման կանոնների մասին։
Project LA-ը ներկայացրել է իր նոր աշխատանքը, որը ստացել է «STAY HUMAN» (Մարդ եղեք, մարդիկ) անունը։
Ինքնամեկուսացումը մարդկանց բացահայտում է բոլորովին այլ տեսանկյունից: Ինչ-որ մեկն իր մեջ բացահայտում է հրուշակագործական հմտություններ, մյուսը շների տաղանդավոր մարզիչ է, մեկ ուրիշը, պարզվում է՝ կինոման է:
Այս օրերին մեր միտքն անընդհատ զբաղված է պաշտպանիչ միջոցների և դրանց այլընտրանքային տարբերակների մասին մտածելով: