
Bon Jovi խումբն ազդադարել է նոր ալբոմի թողարկման մասին

Bon Jovi խումբը հայտնել է, որ իր նոր «Bon Jovi 2020» ալբոմը կթողարկվի հոկտեմբերի 2-ին: Այդ մասին հաղորդել է NME-ն: Սկզբում ռելիզը պլանավորվել էր մայիսի 15-ին, բայց կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է:
Կարանտինի արդյունքում ստեղծվել են երկու նոր երգեր՝ «American reckoning»-ը եւ վերջերս Ցանցում զետեղված «Do what you can»-ը: Ավելի վաղ խումբը հայտնել է, որ «Do what you can»-ը գրել է Ջոն Բոն Ջովին՝ երկրպագուների բանաստեղծության հիման վրա:
Երկրպագուները հարկադրված են եղել չեղարկել համաշխարհային շրջագայությունը, որը պետք է Թաքոմում (Վաշինգտոնի նահանգ) սկսվեր հունիսի 10-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: