
Կինը չի կտրել և չի լվացել մազերը 64 տարի

Վիետնամցի կինը 64 տարի չի կտրել և չի լվացել իր մազերը: Այս մասին հայտնում է Malayalam Asiavillenews-ը:
83-ամյա Նգուեն Թի Դինն առաջին անգամ կտրել է իր մազերը 19 տարեկանում: Այնուհետև նա սկսել է ուժեղ գլխացավեր զգալ:
Դինի ծնողները նրան տարել են բժիշկների մոտ, բայց սահմանված բուժումը չի թեթևացրել ցավը:
Այդ դեպքից հետո կինը երբեք չի կտրել իր մազերը կամ լվացել դրանք շամպունով: 64 տարի անց նրա մազերի երկարությունը հասել է 6 մետրի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը