Կիտրոնի նախշով հանդերձանքները դեռ անցյալ տարի ամռանը մեծ ժողովրդականություն էին վայելում ինֆլյուենսերների շրջանում, բայց, չնայած կարծիքներին, որոնք կարճ ապագա էին կանխատեսում կիտրոնի նախշի համար, այս տարի այն դարձել է ամենապահանջվածը նորաձև կանանց զգեստապահարանում:
ԱՄՆ Այովա նահանգում վաճառվում է հազվագյուտ Messerschmitt KR200 ավտոմեքենա: Ավտոմեքենան թողարկվել է 1960 թվականին: Եզակի ավտոմեքենան վաճառվում է 17,5 հազար դոլարով, գրում է Barnfinds-ը:
Ամառվա ավանդական անկումը և կարանտինի պատճառով նախագծերի չեղյալ հայտարարումը մեծապես նեղացնում են ընտրությունը, բայց դեռ հետաքրքիր նորություններ կան:
Հոլանդացի գիտնականները բզեզի նոր տեսակն անվանել են ի պատիվ անգլիական լեգենդար The Beatles խմբի:
Ճապոնական Konami Sports ընկերությունը սկսել է լողավազանում կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակների արտադրությունը:
ԱՄՆ-ի բնակիչ Ջեյսոն Տորչինսկին Չինաստանից առցանց պատվիրել է աշխարհի, թերևս, ամենաէժան Changli էլեկտրական մեքենան: Մեքենայի արժեքը կազմել է 930 դոլար, և այն հանձնվել է հաճախորդին ստվարաթղթե տուփի մեջ, գրում է Jalopnik-ը:
Բրիտանական ավտոկոնցեռն «Bentley»-ն մտադիր է աշխատանքից ազատել իր աշխատակազմի մոտ քառորդ մասը:
Հայտնի վարսահարդար և բլոգեր Օլիվիա Սմոլին առաջարկել է հետաքրքիր լուծում, որը կօգնի կրել դիմակ՝ առանց ականջները ցավեցնելու: Համապատասխան տեսանյութը Օլիվիան տեղադրել է Ինստագրամի իր էջում:
Իտալացի նշանավոր կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումը կմատուցվի առցանց հարթակում:
Սիրված երգիչ Գոռ Սուջյանը, որը հաճախ է հանդես գալիս երաժշտական տարբեր ոճերում, յուրահատուկ մեկնաբանությամբ է ներկայացրել փոփի արքա Մայքլ Ջեքսոնի Beat It երգը:
Հոգվարթսի մոգության դպրոցի երիտասարդ հրաշագործ Հարի Փոթերի դերակատար Դենիել Ռեդքլիֆը պատմել է սերիալում իր գործընկերների՝ Էմմա Ուոթսոնի և Ռուպերտ Գրինտի հետ ունեցած հարաբերությունների մասին, գրում է Mirror-ը:
Լեդի Գագան Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է տարածել, որտեղ նա վարդագույն մազերով է: Լուսանկարը հավանության է արժանացել 2 մլն-ից ավելի հետևորդների կողմից:
Բրիտանացի փորձագետները նշել են բոլոր ժամանակների ամենանորաձև հագուստը: Մասնագետներն ընտրել են փոքր սև զգեստի, ջինիմե բաճկոնի, պլատֆորմե կոշիկների, կարճ շրջազգեստի և կաշվե բաճկոնի միջև, գրում է Mirror-ը:
Հայկական, բելգիական և ֆրանսիական համատեղ արտադրության «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը, որի ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը, ընդգրկվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի The First Features մրցութային ծրագրում։
Երգիչ Արամեն երաժշտասերների դատին է հանձնել «Ալագյազ» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Ս. Կոդաբաշյանն է:
European Best Destinations պորտալը կազմել է կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին ամենաապահով լողափերը: Այս մասին հաղորդվում է պորտալի պաշտոնական կայքում:
Ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Էնիսթոնը վաճառում է իր մերկ լուսանկարը բարեգործության համար: Դերասանուհին այս որոշման մասին հայտարարել է Ինստագրամի իր էջում:
Հարին և Մեգան Մարքլը, Մեծ Բրիտանիայից տեղափոխվելով Կալիֆոռնիա, ստիպված են եղել վարձել անվտանգության աշխատակիցների՝ օրական նրանց վճարելով յոթ հազար ֆունտ աշխատավարձ: Թիկնապահների ընտրությամբ զբաղվել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեյվին դե Բեքերը, գրում է Daily Mail-ը:
Բլոգեր Զակ Քրինը ցույց է տվել, թե ինչպես է մաքրում խաշած ձուն, և դարձել է աստղ: Տղան տեսանյութը տեղադրել է TikTok-ի իր էջում:
Հնդկաստանում աղավնին երեք տարի անցկացրել է բանտում՝ Պակիստանում լրտեսություն կատարելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Toronto Sun-ը:
Արևոտ ջերմ օրերը թեթև զգեստներ կրելու լավագույն առիթն են: Բայց կանայք հաճախ կանգնում են բարդ ընտրության առջև. ի՞նչ գույն ընտրել, ի՞նչ երկարություն, նախշերո՞վ, թե՞ առանց նախշերի զգեստ:
Ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը պատմել է, որ 90-ականներից ի վեր պահում է «Մալիբուի փրկարարները» սերիալից իր հանրահայտ լողազգեստը: 52-ամյա աստղը խոստովանել է նաև, որ ժամանակ առ ժամանակ հանում է այն զգեստապահարանից և կրում է, գրում է Fox News-ը:
Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի Բրազիլիայի Գրան Պրին կարող է անցկացվել հանդիսականների մասնակցությամբ:
Հովհաննես Թումանյանի թանգարանը յուրահատուկ նվեր է պատրաստել Երեխաների պաշտպանության միջազգային տոնի կապակցությամբ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ժամը 16:00-ին կներկայացնի Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» երկու գործողությամբ մանկական բալետային ներկայացումը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն առցանց կներկայացնի «Երեք արմավենի» պակերազարդ մուլտֆիլմը:
Ապրիլ ամսին TikTok-ը և իր չինական տարբերակը՝ Douyin-ը, վաստակել են 78 միլիոն դոլար ներծրագրային գնումների արդյունքում: Սա ավելին է, քան YouTube-ի, Netflix-ի և Tinder-ի շահույթները: Այս գումարը չի ներառում տվյալներ գովազդի և խաղերի վերաբերյալ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Sensor Tower վերլուծական ընկերության տվյալները:
Չինաստանի բնակչուհի Չաոն իր նախկին ընկերոջը, ով իրեն դավաճանել է այլ աղջիկների հետ, մեկ տոննա սոխ է ուղարկել՝ այդկերպ վրեժ լուծելով նրանից: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Sotheby’s աճուրդում վաճառվել է կոնյակի ամենահին շշերից մեկը, որը արտադրվել է XVIII դարում՝ Ֆրանսիական հեղափոխությունից առաջ: Ասիայից գնորդը դրա համար վճարել է 118,5 հազար ֆունտ սթեռլինգ, ասվում է աճուրդի տան հաղորդագրության մեջ:
Այս ռոմանտիկ դրամաները, դետեկտիվ վառ պատմությունները և սրամիտ կատակերգությունները պետք է դիտեն սերիալների բոլոր երկրպագուները և ոչ միայն։