Բաժիններ՝

Գրենլանդիայի վարչապետն ասել է, որ կղզին իրենցն է և չի վաճառվում

Գրենլանդիայի վարչապետ Մյութե Բուրուպ Էգեդեն հայտարարել է, որ Գրենլանդիան իրենցն է, և այն չեն կարող վերցնել կամ գնել։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։  

«Գրենլանդիան մերն է։ Մենք չենք ցանկանում լինել ո՛չ ամերիկացիներ, ո՛չ դանիացիներ, մենք գրենլանդացիներ ենք: Ամերիկացիները և նրանց ղեկավարը պետք է հասկանան դա։ Մենք չենք վաճառվում, և մեզ չի կարելի հենց այդպես վերցնել։ Մեր ապագան կորոշվի մեր կողմից՝ Գրենլանդիայում», – գրել է նա։

Վարչապետի գրառմանը նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոնգրեսում ունեցած ելույթը, որի ընթացքում նա նշել էր, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիան կընդունի իր կազմ, եթե նրա ժողովուրդը նման ցանկություն հայտնի: 

Գրենլանդիան օգտակար հանածոներով հարուստ կղզի է, որը Դանիայի կիսաինքնավար տարածքն է։ Թրամփն ավելի վաղ առաջարկել էր, որ Դանիան հօգուտ ԱՄՆ-ի հրաժարվի Գրենլանդիայից: Նրա կարծիքով՝ դա անհրաժեշտ է ամերիկյան ազգային շահերը պաշտպանելու համար։ Նա հրապարակայնորեն չէր բացառել նաև կղզին ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու համար ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս