«Երեկ տեղի ունեցած Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկումը կարող է ազդել տարածաշրջանի անվտանգային և աշխարհատնտեսական միջավայրի վրա, որոշակի վնաս հասցնել Իրանի էներգետիկ շահերին, ինչպես նաև մեծացնել ճնշումը Հայաստանի վրա՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» նախագծի առաջխաղացման մասով:
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի հնարավորությունը, սակայն մինչ ռազմական գործողությունների դադարեցումը ցանկանում է հստակեցնել վերջնական խաղաղության պայմանագրի շրջանակային սկզբունքները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Մոսկվայի իրազեկ աղբյուրներին։
Հավատում եմ Պուտինի՝ խաղաղության հասնելու մտադրությանը։ Ուկրաինայի հետ գործ ունենալն ավելի դժվար է, քան Ռուսաստանի։ Այս մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն է։
Այս մասին հայտնում է Sky News-ը՝ նշելով, որ միջոցառումը նախապես չի հայտարարվել, և հայտարարության թեման դեռևս չի բացահայտվում։
Գործակալության տեղեկացմամբ՝ մատակարարները դեռ պետք է համոզեն մանրածախ խանութներին ընդունել սուրճը:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են փակուղում հայտնված հայ-ադրբեջանական բանակցություններին, Էրդողանի տարածաշրջանային նկրտումներին, ռուս-ամերիկյան ձնհալի ֆոնին՝ Հայաստանի հանդեպ թշնամու նոր արկածախնդրության ռիսկին, Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությանը, և այլն։
Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Մոհամմադ Շարիֆուլլան, որը մեղադրվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն աջակցելու և մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա հարձակման կազմակերպման մեջ ներգրավված լինելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
«Հրաժարվելուն զուգահեռ՝ Փաշինյանը տեղեկատվական ֆոն է ստեղծում, որ՝ եթե Հայաստանի հարավը Ադրբեջանի կողմից օկուպացվի, օրինակ՝ Մեղրիի, կամ Գորիսի, կամ Ջերմուկից դեպի Երասխ հատվածներից, ապա այդ դեպքում կթիրախավորվի Ադրբեջանը, որովհետև կասվի՝ Հայաստանը պատրաստ է եղել ճանապարհները տալ, ինչին համաձայն չի եղել ադրբեջանական կողմը։ «Արմենպրես»-ում հրապարակված նրա վերջին հոդվածն այս քարոզչական ֆոնն ապահովելու համար էր»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի հետ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Իրանն ուղղակի բանակցությունների մեջ չի մտնի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ շարունակվում է Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման և սպառնալիքների ամերիկյան քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակի մասին ԱՄՆ նախագահի հայտարարության ֆոնին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը։ Այս մասին նա գրել է TruthSocial սոցիալական ցանցի իր էջում։
«Քաղաքական հստակ ենթատեքստ կա, պատգամ են փոխանցում ՀՀ իշխանություններին, որ՝ եթե դուք իսկապես ուզում եք լավ ապրել, խաղաղ ապրել, պետք է ձերբազատվեք ձեր Սփյուռքից և այնտեղ արմատավորված մոտեցումներից: Ես վստահաբար ասում եմ, որ այդ մեկը երբեք չի հաջողվելու ՀՀ իշխանություններին: Քանի դեռ ունենք կենսունակ, քաղաքականացված Սփյուռք, ՀՅԴ նման ուժեր Սփյուռքում, որ առաջնորդում են, այդ ամենը չի հաջողվի, և իսկապես ուրախ ենք, որ Էրդողանը նման բաներ է ասում, որովհետև դա մեր հաջողության կարևորագույն փաստն է»:
Ուկրաինայի իշխանությունները չեն պատրաստվում ներողություն խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանության համար։ Այս մասին ֆրանսիական Le Point պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Եմենի և Ջիբութիի ջրերում Աֆրիկայից ներգաղթյալների տեղափոխող չորս նավ է շրջվել, որի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 186-ը անհետ կորել են։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը:
«Հնարավոր չի լինելու անտեսել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը շարունակելու են բանակցել, ուստի ամեն բան այնքան էլ պարզ չէ, որքան կարող է թվալ։ Սակայն Եվրոպայից հնչող ուղերձներն աննախադեպ են, նրանք տրամադրված են գործել արագ, պատասխանատու, պատրաստվում են օրենսդրական փոփոխությունների՝ հավելյալ անվտանգային միջոցառումներ նախաձեռնելու համար։ Երեկ կայացած գագաթնաժողովով ԵՄ-ն ուղերձ հղեց, որ Ուկրաինան միայնակ չէ, իսկ ԵՄ-ն հանձնառու է պաշտպանել և՛ իրեն, և՛ Ուկրաինային»,- նկատեց նա։
Չարագործի ձերբակալությունից առաջ մեկ այլ ուղևոր առաջարկել է աշխատակցուհու փոխարեն իրեն վերցնել պատանդ, և երբ հարձակվողը ուշադրությունը շեղել է, նրանից խլել է դանակը։ Դրանից հետո հանցագործին բռնել են ոստիկանները։
Կառավարական ուժերը խաղաղ բնակիչներին հորդորել են մնալ իրենց տներում և անհապաղ հայտնել ցանկացած կասկածելի տեղաշարժի մասին
Պակիստանցի իրավապաշտպան, 2016 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»: Այս մասին հայտնում է Free Armenian Prisoners կազմակերպությունը Х-ի իր էջում:
Նամակը, ըստ ամենայնի, ուղղված է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին: Սպիտակ տունը մեկնաբանություն չի տվել:
Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) Հայդարաբադի զենքի ցուցահանդեսում առաջին անգամ ցուցադրել է ստեղծվող BM-04 հիպերձայնային բալիստիկ հրթիռի լիամասշտաբ մակետը և ներկայացրել դրա տեխնիկական բնութագրերը:
Ավստրալիայում ցիկլոնի հինգ կարգ կա՝ կախված քամու արագությունից
Ինչպես Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ կառույցների մի աղբյուր, փաստաթուղթը չի ստորագրել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
168․am-ն այս համատեքստում միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանից հետաքրքրվեց՝ այս հայտարարարությունը նոր էսկալացիայի նախերգա՞նք էր, թե՞ ուղղակի սպառնալիք՝ նոր զիջումներ պարտադրելու համար։
Շտաբի պետի կողմից ձևակերպվող պլանի համաձայն՝ մարտերին մասնակցելու համար մի քանի ստորաբաժանումներ կպահանջվեն, և նրանք կվերագրավեն Գազայի հատվածի այն տարածքները, որտեղից Իսրայելի պաշտպանության ուժերը դուրս են եկել հրադադարի ընթացքում։
Այս քաղաքական բանտարկյալները մեղադրվում են շինծու հանցագործությունների մեջ, զրկված են պատշաճ իրավական պաշտպանությունից և ենթարկվում են մեղադրական եզրակացությունների՝ գրված անհասանելի լեզվով՝ առանց համապատասխան թարգմանչական ծառայությունների: Հարկադրանքի, վատ վերաբերմունքի և պատշաճ դատավարության խախտումների մասին հաղորդումներն ավելի են ընդգծում այս դատավարությունների անօրինականությունը:
Եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ համատեղ. այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ընդգծելով, որ դա կբխի ընդհանուր շահերից: Այս մասին գրում է Anadolu-ն:
Մինչ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները Մերձավոր Արևելքի զարգացումների պատճառով լարված շրջափուլում են, ԱՄՆ-ն երկու պետությունների հետ առանձին-առանձին զորավարժություններ է անցկացնում։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրամիությունը շաբաթների ընթացքում կվերանայի Ուկրաինային աջակցելու իր ծրագրերը։ Այս մասին նա հայտարարել է Kossuth ռադիոկայանի եթերում։
Նա իր երախտիքի խոսքն է հայտնել բոլոր մտահոգվածներին: