Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են բանակցություններին

Ռուսաստանը կապի մեջ է ԱՄՆ-ի հետ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Կապի մեջ ենք ամերիկացիների հետ, նոր զարգացումների դեպքում հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել էր, որ Վաշինգտոնը քննարկել է՝ ինչ կազմով է ներկայանալու ամերիկյան պատվիրակությունը ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին և այդ մասին տեղեկացրել է Մոսկվային։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31