Բաժիններ՝

Ալմաթիի օդանավակայանում ձերբակալվել է աշխատակցուհուն պատանդ վերցրած տղամարդը

Ալմաթիի միջազգային օդանավակայանում ուղևորը դանակով հարձակվել է զննման ծառայության աշխատակցուհու վրա և յոթ րոպե բռնած պահել է նրան, որից հետո տղամարդուն ձերբակալել են՝ շնորհիվ մեկ այլ ուղևորի միջամտության:

«Տեղական ժամանակով մոտավորապես 11:45-ին ներքին չվերթերի տերմինալի նախաթռիչքային զննման գոտում ագրեսիվորեն տրամադրված տղամարդը մոտեցել է՝ ձևանալով ուղևոր: Օդանավակայանների միջազգային ասոցիացիայի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները տղամարդուն խնդրել են ներկայացնել փաստաթղթերը, ինչին ի պատասխան նա բռնել է զննման ծառայության աշխատակցի մազերից և դանակով սպառնացել նրան», – ասվում է օդանավակայանի մամուլի տեղեկագրում:

Յոթ րոպե անց հարձակվողին զինաթափել են օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի աշխատակիցները և օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները։

Չարագործի ձերբակալությունից առաջ մեկ այլ ուղևոր առաջարկել է աշխատակցուհու փոխարեն իրեն վերցնել պատանդ, և երբ հարձակվողը ուշադրությունը շեղել է, նրանից խլել է դանակը։ Դրանից հետո հանցագործին բռնել են ոստիկանները։

«Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևին տեղեկացրել են Ալմաթիի օդանավակայանում պատանդ վերցնելու հետ կապված միջադեպի մասին: Նախագահը նշել է հանցագործին վնասազերծող տղամարդու խիզախությունն ու ճարպկությունը և հանձնարարել պետական ​​պարգևի ներկայացնել նրան», – Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս