
ԱՄՆ չեղարկում է USAID-ի ծրագրերի 83 տոկոսը․ Ռուբիո

Միացյալ Նահանգները պաշտոնապես չեղարկում է USAID-ի՝ ԱՄՆ զարգացման գործակալության ծրագրերի 83 տոկոսը, X-ում գրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Որոշումը կայացվել է 6-շաբաթյա դիտարկումների արդյունքում։
«5200 արդեն լուծարված պայմանագրերի վրա տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ոչ ի շահ ԱՄՆ-ի, երբեմն նույնիսկ ի վնաս ԱՄՆ շահերին», – գրել է Ռուբիոն՝ նշելով․ – «Կոնգրեսի հետ խորհրդատվություններից հետո, Պետքարտուղարությունը մտադիր է ուժի մեջ մնացած շուրջ 1000 ծրագրերն ավելի արդյունավետ կառավարել»։