Բաժիններ՝

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։ Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու փոխգործակցությունը:

Քննարկվել է քրեական գործերով իրավական օգնության մասին երկրների միջև առկա համագործակցության մանրամասները։ Նախարարը նշել է, որ մեր երկրի ապագան համահունչ է Եվրոպական արժեքներին և ստանդարտներին, և բարեփոխումները հենց այդ ուղղությամբ են իրականացվում: Հայաստան-ԵՄ համագործակցությունը նոր շրջափուլ է մտել, այդտեղ Արդարադատության նախարարությունը ևս ունի իր դերակատարումը։

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին, դատարանների ծանրաբեռնվածությանը, գործերի մակագրման համակարգին։

Անդրադարձ է կատարվել նաև սահմանադրական բարեփոխումներին՝ նախարարը նշել է, որ սահմանադրության տեքստն ակնկալվում է ավարտել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել երկկողմ համագործակցությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս