Բաժիններ՝

Սիրիայի իշխանությունները հայտարարել են նախկին վարչակարգի կողմնակիցների դեմ ռազմական գործողություններն ավարտելու մասին

Սիրիայի պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Հուսեյն Աբդուլ-Ղանին հայտարարել է երկրի ծովափնյա շրջաններում նախկին վարչակարգի կողմնակիցների դեմ ռազմական գործողությունների ավարտի մասին՝ շեշտելով, որ պետական կառույցները այժմ կարող են վերսկսել իրենց աշխատանքը՝ անցնելով կյանքի բնականոն ընթացքին։ Այս մասին հայտնում է Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթը։ 

Սիրիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հավելել է, որ հաջորդ փուլում երկրի անվտանգության ծառայությունները պետք է ջանքեր գործադրեն՝ ապահովելու մարդկանց անվտանգությունը։ Նա վստահեցրել է, որ այս համատեքստում մշակվել են նոր ծրագրեր՝ նախկին վարչակարգի կողմնակիցների դեմ պայքարն ավարտելու համար, և պաշտպանության նախարարությունն աշխատում է վերացնել ապագա սպառնալիքները և կանխել քրեական տարրերի վերակազմակերպումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31