Բաժիններ՝

Պուտինը շնորհավորել է Ալիևին՝ մայիսի 9-ի առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կառթիվ։

«Մեր երկրների քաղաքացիները, նշելով այս տարեդարձը, հարգանքի տուրք են մատուցում նրանց հիշատակին, ովքեր, չխնայելով ո՛չ ջանք, ո՛չ կյանք, մարտի դաշտում և թիկունքում մոտեցրին հաղթանակը նացիստական ​​զավթիչների նկատմամբ»։

Վստահ եմ, որ այդ դժվարին տարիներին ամրապնդված բարեկամության և փոխօգնության փառահեղ ավանդույթները կշարունակեն ծառայել որպես հուսալի հիմք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։

«Խնդրում եմ Ձեզ ադրբեջանական հողում ապրող բոլոր վետերաններին փոխանցել իմ անկեղծ երախտագիտությունը, սրտանց շնորհավորանքները, առողջության, բարգավաճման և երկարակեցության մաղթանքները», – ասվում է Պուտինի նամակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031