Ելնելով երկու երկրների միջև կնքված համաձայնագրից ՝ նախարարները որոշել են ավարտել և զարգացնել Հյուսիս-Հարավ միջանցքը Նորդուզի սահմանից մինչև Վարզեqան և Թավրիզ:
Նա հավելել է, որ խոսքը, այդ թվում՝ Կասպից ծովում, նավահանգիստների արդիականացման, լոգիստիկ կենտրոնների ստեղծման, անհրաժեշտ ենթակառուցվածքի շինարարությանը մասնակցելու մասին է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ Սոչիում երեկ կայացած եռակողմ հանդիպման և համաձայնեցված հայտարարության վերաբերյալ Արցախի ԱԳ նախարարը հայտնել է Արցախի տեսակետը, հետևաբար՝ դրա վերաբերյալ այլ մեկնաբանություն չունեն։
Քննարկումը հիմնականում ընթացել է Ուկրաինայի հարավային երեք նավահանգիստներից Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման «հացահատիկային միջանցքի» շուրջ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա զարգացումներին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի տարբերություն Արեւմուտքի ՌԴ-ն հստակ ասում է՝ Արցախի հարց գոյությու ունի, ԼՂ կարգավիճակի հարցը դեռ չի լուծվել, իսկ խաղաղապահներն էլ՝ մնալու են։
Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ Իրանի նախագահ Ռայիսիի մոտեցումը:
ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը, արեւմտյան այլ երկրներ ավելացրել են ռազմական ոլորտում Մոլդովայի օգնությունը: Այդ մասին, նոյեմբերի 1-ին հայտարարել է ԱՄՆ-ի դեսպան Քենթ Լոգսդոնը Pro TV հեռուստաալիքի եթերում:
Վրաստանի պաշտպանության ուժերը՝ Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ-ի բանակի հրամանատարության հետ սկսել են պատրաստվել Agile Spirit – 2023 բազմազգ զինավարժանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին աճել է 43 տոկոսով, մեր նպատակն է այն հասցնել 3 միլիարդ դոլարի:
Թալիբները կանանց են վարձել Աֆղանստանի ժամանակավոր կառավարությանն առընթեր ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության ստորաբաժանումում ծառայելու համար՝ երկրում բողոքները ցրելու նպատակով:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, որտեղ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին օգնության տրամադրումը, նախատեսված է նոյեմբերի 23-ին Երևանում, հայտնել են կազմակերպությունից։
Թեհրան մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Թեհրանի «Սադաբադ» համալիրում մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ համատեղ մամուլի ասուլիսին, գրում է mehrnews.com-ը։
Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում առաջին անգամ կազմակերպվող Համաշխարհային մեդիա կոնգրեսը (Global Media Congress) եռօրյա աշխատանքների ընթացքում աչքի կընկնի գերհագեցած օրակարգով։ Լրատվամիջոցների, թվային տեխնոլոգիաների ու սոցիալական ցանցերի ներկայիս մարտահրավերներն ուսումնասիրող, մեդիա ոլորտի ապագային ու դրա վերջին զարգացումներին նվիրված համաժողովը հնարավորություն կտա մասնակից ԶԼՄ-ներին քննարկել համագործակցության նոր հնարավորություններ ու ընդլայնել փոխգործակցության շրջանակը։ Կոնգրեսի ընթացքում կկազմակերպվի […]
ՌԴ Դաշնային խորհուրդը խորհրդակցություններ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական շփումներ սկսելու համար։ Տելեգրամյան իր ալիքում այս մասին գրել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։
Անցյալ շաբաթ կողմերը ստորագրել են դեպի Ռուսաստան իրանական արտադրության 40 գազային տուրբինների մատակարարման մասին։
Պետեր վան Դալենը նշել է, որ իրենք Հայաստան են եկել որպես Հայաստանի ընկերներ եւ այցի շրջանակում կլինեն նաեւ Սյունիքի մարզում:
Նրանք այլ երկրների քաղաքացիություն չունեն։
Ադրբեջանը ցանկանում է արագացնել Իսրայելում դեսպանատուն բացելու գործընթացը: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ադրբեջանական մամուլին: ՀԱդրբեջան-Իսրայել բարեկամության խմբի ղեկավար Արզու Նաղիևը ռուսական «Правда» պարբերականին թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆիլիպիններում 110 մարդու է հասել է հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը, որոնք առաջացրել է «Նալգայե» փոթորիկը:
«Եկեք չմոռանանք այն պրակտիկ դերակատարությունը, որոնք ունենում են մեր խաղաղապահները, զինվորականները, որոնք գտնվում են բոլոր կողմերի հետ շփման մեջ, և ում ջանքերն առաջին հերթին նպաստում են, որ լարում տեղի չի ունենում և չի զարգանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով, այսպես կոչված, միջանցքի հարցին։
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես նշել էի՝ ՌԴ-ի քաղաքական շահերից բխում էր, բխում է և առայժմ բխելու է «Ղարաբաղյան կոնֆլիտի» և «Խաղաղության պայմանագրի» սառեցումը: Սա է հիմնական շահը, որը հետապնդում է ՌԴ-ն մինչ կփորձի կարգավորել իր աշխարհաքաղաքական շնչառությունն ու կենտրոնանալ իր տարածաշրջանային շահերի խորացման վրա:
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտը մնում է նախորդ օրերի եւ ամիսների մակարդակին, Եվրոպայում աշունը վերադառնում է ջերմաստիճանային նորմերին, եւ գազը թանկանում է:
ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային անկախ ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2022 թվականի զեկույցը։ Ռազմական հզորության վարկանիշը պարզելու համար ուսումնասիրվել է 142 պետության զինված ուժեր։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությանը և այդ համատեքստում Արցախի հիմնախնդրին, նախ նշեց, որ բոլորի համար էլ պարզ է, որ մեկ հանդիպման ընթացքում բոլոր հարցերը չեն կարգավորվում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նոյեմբերի 1-ին տեղական ժամանակով 07:00-ին բացվել են քվեարկության համար տեղամասերն Իսրայելում տեղի ունեցող վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում, որոնք կդառնան արդեն հինգերորդը 2019 թվականի ապրիլի 9-ից ի վեր:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ որոշ հարցերի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, սակայն հրաժարվել է բարձրաձայնել դրանց մասին։
Վլադիմիր Պուտինի ասուլիսը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո
Նոր Զելանդիան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 14 ֆիզիկական եւ յոթ իրավական անձանց դեմ Ուկրաինայի շուրջ իրադրության կապակցությամբ: