ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված 10 ֆիզիկական անձանց և 12 ընկերությունների նկատմամբ:
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն քաղաքի մետրոյում հրազենային վիրավորում է ստացել մեկ մարդ:
Իրավիճակը նավթի շուկայում այժմ բավականին կայուն է, նավթի գները ընդունելի են: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Կանադական հեղինակավոր The Hill Times պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառների և դրա հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի մասին.
Գործադուլավորների հիմնական խումբը ներկայացնելու են կրթության ոլորտի աշխատակիցները. ավելի քան 300 հազար ուսուցիչներ Անգլիայում և Ուելսում պիկետ կանցկացնեն՝ աշխատավարձի բարձրացում պահանջելով երկրում ճգնաժամի պայմաններում։
Սահմանափակված արժեքով նավթի արտահանումը թույլատրվում է միայն ՌԴ նախագահի թույլտվությամբ։ Արգելքը կգործի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը։ Նավթամթերքի մատակարարումների արգելքի գործողության ժամկետները կորոշի կառավարությունը։
Միացյալ Նահանգները 2,2 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար, որն առաջին անգամ կներառի նաև ավելի մեծ հեռահարության հրթիռներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների:
Հնդկաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնեցրել են գործողությունների պլանը պաշտպանական արդյունաբերության, կիսահաղորդիչների ստեղծման, տիեզերքի հետազոտման և արհեստական ինտելեկտի վրա աշխատանքի բնագավառում համագործակցության ամրապնդման համար:
Բազայի տարածքի շուրջ ընկած հրթիռների հետևանքով ավերածություններ կամ զոհեր չեն գրանցվել։
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենը այցով ժամանել է Կիև, նա Twitter սոցցանցի իր էջում լուսանկարներ է զետեղել երկաթուղային կայարանի կառամատույցից։ «Գրեթե մեկ տարվա պատերազմից հետո Ուկրաինան մոռացված չԷ:
Ես կասեի՝ պետք չի լուրջ վերաբերվել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կատարած մոլորեցնող հայտարարություններին, կամ ցանկացած հայտարարության, որ կարող է նույնիսկ ապագայում անել: Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ է անում՝ շեղելու մեզ մեր ազգային օրակարգից, ավելին, տարածելու իր ապազգային օրակարգը ՀՀ-ում և Սփյուռքում, և ստեղծելու այնպիսի պարտվողական մթնոլորտ, այնպիսի տրամադրվածություն, թե արցախյան հարցի հետ կապված պայքարելն ապարդյուն է, որովհետև միջազգային հանրությունը, ըստ, այսպես կոչված, միջազգային օրենքի, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս:
Ըստ նրա՝ յուրաքանչյուր հայ պետք է ինչ-որ բան անի, որպեսզի Արցախն ու մեր 120 հազար հայրենակիցները, որոնք մատնված են սովի ու ցրտի, կարողանան դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան «այո» չի ասի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը:
Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Իրանում որոշակի զինատեսակների մշակման դեմ:
Իսրայելն ուսումնասիրում Է Ուկրաինային օգնություն տրամադրելու այլ տարբերակներ՝ բացի մարդասիրական աջակցություն ցուցաբերելուց։
Հարավկորեական էներգետիկ ընկերությունը (KEPCO) Թուրքիային նախնական առաջարկ է արել ատոմակայան կառուցելու վերաբերյալ։
Նա նշել է, որ Թուրքիան անվտանգության հետ կապված իր մտահոգությունն ունի, և մտահոգությունները պետք է վերացվեն, որպեսզի այդ երկրները դառնան ՆԱՏՕ-ի անդամ։
Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մշակույթի համար նոր եվրոպական օրակարգի և միջազգային մշակութային հարաբերությունների համար ԵՄ նոր ռազմավարության իրականացում» բանաձևը։
Արցախը մեծ ակնկալիքներ ունի Արդադատության միջազգային դատարանից
Քալընը հայտնել է, որ հաջորդ հանդիպման օրն ու վայրը դեռ որոշված չեն, և որ երկու երկրների արտգործնախարարները բանակցություններ են վարում, և մոտ ապագայում կարող է հանդիպում կայանալ։
ԱՄՆ-ի պետքարտուղարությունում Ռուսաստանի հետ կառուցողական աշխատանքի պատրաստակամություն են հայտնում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի (ՌՀՍՊ) կատարման համար, չնայած Մոսկվայի կողմից տեսչական ստուգումների արգելափակմանը, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները։
Ադրբեջանի ներկայացուցիչն իր ելույթով ապացուցել է՝ ճանապարհը փակել են ճնշումներ գործելու համար
Պատգամավորը նաև վրդովմունքով հիշեցրեց, որ ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարը վերջերս ակնկալիք էր հայտնել, որ Ադրբեջանի դատախազության հետաքննությունը նշանակալի արդյունքներ կտա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ կլիմայի փոփոխությունն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում մարդկության համար, քան միջուկային զենքը։
Հունվարի 27-ին իսրայելական i24NEWS միջազգային հեռուստաընկերությունը հեռարձակեց կես ժամանոց կեղծիքներով լի մի հաղորդում՝ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները փառաբանելու և Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին անարգելու համար: Այս սկանդալային հաղորդումը ոչ մի կապ չուներ լրագրության հետ, և ամեն ինչ առնչվում էր Ադրբեջանի տխրահռչակ «խավիարային դիվանագիտության» հետ։
Արցախի ՄԻՊ-ը դիմում է բոլոր միջազգային կառույցներին
Բելգիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանին հորդորելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը:
Հոդվածում նշվում է, որ ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի կողմից նախագծված եկեղեցին, ասես, անցնում է ժամանակի և տարածության միջով՝ կապվելով հայկական ավանդույթների ու ժողովրդի հետ։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր՝ 2022 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է ռուսական և բելառուսական 20 հազար 371 բիզնես, հայտնում է BusinessPressNews-ը՝ հենվելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տեղեկատվությանը:
«Օրեր առաջ Ադրբեջանում քննարկվում էր, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի խորհրդի կողմից ընդունված մի հայեցակարգ, որտեղ հստակ ամրագրված էր ադրբեջանցիների վերադարձի պահանջը և այլն: Ակնհայտ է, որ նման հայեցակարգերն առանց իշխանությունների մասնակցության չեն լինում, սրանք ուղղակի մարդիկ չեն, ովքեր 1988թ. հեռացել են Հայաստանից և հիմա որոշել են հավաքվել և հայեցակարգ ընդունել իրենց վերադարձի պահանջի մասին: