Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ ապրիլի 12-ին Օմանում կայանալիք հանդիպումը կհանգեցնի խաղաղության:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել էր 185 երկրներից և տարածքներից արտադրանքի համար մաքսատուրքեր սահմանելու մասին
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և թագուհի Քամիլան ամուսնության 20-ամյակի տոնակատարությունները համատեղել են պետական այցի հետ՝ շրջելով Իտալիայում, որտեղ հանդիպումներ են ունեցել երկրի նախագահի, վարչապետի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, ով վերջերս դուրս է գրվել հիվանդանոցից։ յս մասին հայտնում է «BBC»-ին։
Չինաստանը հայտարարել է հոլիվուդյան ֆիլմերի ներմուծման կրճատման մասին՝ որպես պատասխան քայլ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից չինական արտադրանքի նկատմամբ սահմանված նոր, ռեկորդային մաքսատուրքերին։ Այս մասին հայտնում է «Deadline Hollywood»-ը՝ հղում անելով Չինաստանի կինեմատոգրաֆիայի վարչության հայտարարությանը։
Apple ընկերությունը շտապ կերպով կազմակերպել է Հնդկաստանից դեպի ԱՄՆ մոտ 600 տոննա՝ շուրջ 1,5 մլն iPhone-ների տեղափոխում բեռնատար ինքնաթիռներով՝ նպատակ ունենալով խուսափել ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացումից, որը կարող էր անմիջապես անդրադառնալ սմարթֆոնների գների աճի վրա։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 145 %, հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տունը:
Բաքվում ընթացող «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով քաղաքական ֆորումի ընթացքում Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղացել Կիպրոսի Հյուսիսային թուրքական ինքնահռչակ հանրապետության՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու գործում։
Չինաստանը թույլ չի տա որևէ մեկին խախտել միջազգային առևտրի կանոնները և բազմակողմ առևտրային համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լին Ջիանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Ramstein Flag 2025» զորավարժություններն անցկացվում են Հյուսիսային Եվրոպայի 12 ավիաբազաներում և կոչված են «փորձարկելու ՆԱՏՕ-ի կարողությունը՝ գործարկելու ինքնաթիռների մեծ խմբեր, որոնք միաժամանակ իրականացնում են տարբեր առաքելություններ՝ հղում անելով դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածին», հայտնում է DW-ն։
ԵՄ-ն կշարունակի նոր մաքսատուրքերի մշակումն ԱՄՆ-ի դեմ, բայց դրանք սառեցնում է 90 օրով՝ «բանակցություններին հնարավորություն տալու» համար։ Այս մասին X սոցիալական հարթակում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Գերմանիայի հաջորդ հավանական կանցլեր, ՔԴՄ-ի նախագահ Ֆրիդրիխ Մերցն ապրիլի 9-ին Բունդեսթագում կայացած մամուլի ասուլիսում իր ելույթի մի մասը նույնպես նվիրել է միգրացիային։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1139 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
Պենտագոնն ապրիլի 9-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգները դեռ որոշում չի կայացրել Եվրոպայում ամերիկյան հետագա ռազմական ներկայության մակարդակի վերաբերյալ։
Իսրայելը պետք է անարգել մուտք ապահովի մարդասիրական օգնության համար, որն արգելափակված է Գազայի հատվածի անցակետերում:
Հոդվածում ասվում է, որ բանակցություններն ավարտվել են առանց մամուլի համար հայտարարությունների։
Տեղեկություններ կան, որ տանիքի փլուզման պահին ակումբի ներսում եղել է ավելի քան 300 մարդ
Իլհամ Ալիևին և Մեհրիբան Ալիևային Անթալիայի միջազգային օդանավակայանում դիմավորել են Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնյաներ։
Եվրամիությունը, Կանադան, ԱՄՆ-ն ու Ճապոնիան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ծավալումից հետո սառեցրել են ՌԴ-ի շուրջ 300 միլիարդ դոլարի չափով ակտիվները։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, հարգանքի տուրք մատուցելով 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած ջարդերի զոհերի հիշատակին, հիշեցրել է, որ նման վայրագությունների կանխարգելման համար անհրաժեշտ է հրաժարվել ատելության խոսքից և խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը
Ապրիլի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից ուկրաինացիների դեմ կռվում է Չինաստանի 155 քաղաքացի, և որ Կիևին հայտնի են նրանց ազգանունները, անձնագրային տվյալները։
Աղբյուրները նշել են, որ Թուրքիան նաև Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումները Սիրիայի տարածքի վրա։
ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորման կայունության հարցում անորոշության պատճառով, որը կազմում է կազմակերպության բյուջեի 24 %-ը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցրել է անձնակազմի հավաքագրումը: Այս մասին «Temps» թերթին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Պիեռ Կրախենբուլը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կկիրառի Իրանի նկատմամբ, ընդ որում, հարձակման մեջ Իսրայելը «մեծապես ներգրավված կլինի»։
Նա նշել է, որ հարկավոր է ակտիվացնել արտաքին քաղաքական գործունեության համակարգման միջոցները և միավորել ԱՊՀ պետությունների ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը։
«Մայիսի 9-ի տոնը չար ուժերի նկատմամբ բարու մեծագույն հաղթանակի խորհրդանիշն է: Եվ նրանք, ովքեր փորձում են ներկայացնել որպես այլ բան, ամբողջությամբ ոչնչացնում են այն ժողովուրդների կապերը, որոնք, անկախ իրենց բուն բնակավայրից, կռվել են նույն խրամատում և պայքարել են իրենց մեծ հայրենիքի՝ ԽՍՀՄ-ի, իրենց երեխաների ապագայի համար»։
Լրագրողը նշել է, որ անցյալ ամիս և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հայտարարեցին, թե համաձայնության են եկել պայմանագրի կետերի շուրջ, սակայն գերիների հարցը այնտեղից բացակայում է: Նշվում է, որ ներկայում Բաքվում դատական գործընթաց է իրականացվում 16 հայերի նկատմամբ, որոնցից մեկը հայտնի միլիարդատեր բարերար Ռուբեն Վարդանյանն է, որը փետրվարին հացադուլ էր հայտարարել՝ հայտնելով արդար դատաքննության իրավունքի խախտման մասին:
Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով վնասվել է «Գազպրոմ գազաբաշխում Բելգորոդ» ԲԸ-ի ցածր ճնշման բաշխիչ վերգետնյա պողպատե գազատարը։
Միևնույն ժամանակ Թրամփը նաև 90-օրյա դադար է տվել և ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատրաստ 75 երկրի ազատել սահմանված բարձր մաքսատուրքերից՝ փոխարենը սահմանելով 10% մաքսատուրքեր։