
Բոլոր հարցերի նախապատրաստումից հետո Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ. Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են ամենաբարձր մակարդակով քննարկում, լավ նախապատրաստվեն։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ, սակայն հարկ է, որ ամենաբարձր մակարդակով քննարկում պահանջող բոլոր հարցերը լավ նախապատրաստվեն, իսկ փորձագետներն ու նախարարները մշակեն համապատասխան առաջարկություններ», – ասել է Լավրովը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցություններից հետո։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Մոսկվայի և Կիևի հետ քննարկում է Պուտինի և Զելենսկու հանդիպման մի քանի հավանական վայրեր։