
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգստների ղեկավարման մարմինները հայտարարություն են տարածել նավահանգիստ մտնող նավերի փաստաթղթավորման փոփոխությունների վերաբերյալ։ Մասնավորապես նշում է, որ նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել և կշեշտվի, որ նավի օպերատորը որևէ կապ չունի Իսրայելի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ պահանջվող փաստաթղթում կնշվի, որ գործակալությունը պատասխանատու կլինի բոլոր նավահանգստային ծախսերի և իրավական պատասխանատվության համար, որոնք կարող են առաջանալ, եթե նավը տեղափոխի ռազմական բեռներ, կամ օպերատորը կապեր ունենա Իսրայելի հետ։
Աղբյուրի նշմամբ՝ Թուրքիայից դեպի Իսրայել առևտրային նավագնացություն չկա և այդ պրակտիկան վերաբերում է Իսրայել բեռներ տեղափոխող և թուրքական նավահանգիստներն օգտագործող օտարերկրյա նավերին։
Մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ մինչև այժմ պրակտիկայի մասին միայն բանավոր տեղեկատվություն է տրամադրվել, և որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել։
Հիշեցնենք, որ 2024-ին Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտնել էր, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնում է Իսրայելի հետ արտահանման և ներմուծման գործընթացը։