Լիտվան հայտարարել է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամության մասին

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ պատրաստ է խաղաղապահ առաքելության շրջանակում զորք ուղարկել Ուկրաինա։

«Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ այնքանով, որքանով թույլ է տալիս Սեյմի մանդատը՝ ինչպես խաղաղապահ ուժեր ուղարկելով, այնպես էլ մեր ռազմական տեխնիկան տրամադրելով։ Լիտվայի մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը, հավանաբար, քանակական առումով էականորեն չի տարբերվի այն բանից, ինչ մենք արել ենք Աֆղանստանում», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, TV3 հեռուստաալիքի եթերում ասել է Նաուսեդան։

Լիտվական զորակազմն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում բաղկացած էր շուրջ 200 զինվորականից։

Լիտվայի նախագահն ընդգծել է, որ «առայժմ վաղ է խոսել զորքեր ուղարկելու մասին, քանի որ, հնարավոր է, մեզանից նաև այլ բաներ պահանջվեն «կամավորների կոալիցիայի» շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031