Եգիպտոսի նախագահը բարձրագույն պետական պարգև կշնորհի Թրամփին
                                    Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին որոշում է կայացրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին շնորհել երկրի բարձրագույն պետական պարգևը՝ Նեղոսի շքանշանը։
Այս մասին ասվում է Եգիպտոսի ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին որոշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհել Նեղոսի շքանշանը՝ ի նշան երախտագիտության ԱՄՆ նախագահի՝ հակամարտությունների կարգավորման գործում ունեցած ներդրումի, այդ թվում՝ Գազայի հատվածում պատերազմի ավարտի գործում ունեցած դերի», – ասվում է աս-Սիսիի գրասենյակի Facebook-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    