Բաժիններ՝

Իսրայելի նախագահը երկրի բարձրագույն պարգևին կարժանացնի Դոնալդ Թրամփին

Իսրայելի նախագահը երկրի բարձրագույն պարգևին կարժանացնի Դոնալդ ԹրամփինԻսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կշնորհի երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևը՝ Գազայում հրադադարի հաստատմաև պատանդների ազատ արձակման շուրջ պայմանավորվածության հարցում միջնորդության, ինչպես նաև Իսրայելին ցուցաբերած երկար տարիների աջակցության համար։

Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։Իսրայելի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ պարգևը Թրամփին կհանձնվի առաջիկա ամիսների ընթացքում՝ նախապես պայմանավորված վայրում։ 

«Նախագահ Թրամփի թողած ժառանգությունը կհիշվի սերնդեսերունդ Իսրայելի Պետության և հրեա ժողովրդի կողմից․․․ Իր անխոնջ ջանքերի շնորհիվ նախագահ Թրամփը ոչ միայն օգնեց մեր սիրելիներին բերել տուն, այլև հիմքը դրեց Մերձավոր Արևելքում նոր դարաշրջանի, որը հիմնված կլինի անվտանգության, համագործակցության վրա»,- խոսելով Թրամփի ջանքերի մասին՝ ասել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ 

Իսրայելի նախագահականից հիշեցրել են, որ մեդալը տրվում է մարդկանց, ովքեր «բացառիկ ներդրում են ունեցել Իսրայելի Պետության կամ մարդկության մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031