Բաժիններ՝

Իռլանդիայում գարեջրատները զանգվածաբար փակվում են ճգնաժամի և պահանջարկի անկման պատճառով. The Guardian

Իռլանդիայում 2005 թվականից ի վեր ավելի քան 2 հազար գարեջրատուն է փակվել բարձր հարկերի, անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու օրենսդրական սահմանափակումների, անշարժ գույքի գների աճի և ալկոհոլի սպառման նվազման պատճառով: Այս մասին հաղորդել է The Guardian պարբերականը:

Իռլանդական գարեջրատներն անհետանում են գյուղական վայրերից, իսկ շատ հաստատություններ մեծ դժվարություններ ունեն մայրաքաղաք Դուբլինում:

2005 թվականից ի վեր Իռլանդիայում ամեն տարի միջին հաշվով փակվել է 112 գարեջրատուն, 20 տարում փակված հաստատությունների թիվը գերազանցել է 2 հազարը, ինչը կազմում է երկրի տարածքում բոլոր գարեջրատների մեկ քառորդը:

Գարեջրատները մնում են Իռլանդիայի մշակույթի կարևոր մասը՝  գրավելով զբոսաշրջիկների: Սակայն այդ հաստատությունների թվի նվազման միտում է նկատվում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Եվրոպայի մեծ մասում և Ասիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս