ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հնդկաստանը Ռուսաստանին փոխարինող նավթի նոր մատակարար է գտել
Հնդկաստանը Գայանայից գնել է նավթի իր առաջին բեռը, և երկու տանկեր, որոնք տեղափոխում են նավթ, արդեն ճանապարհին են։ Այս մասին հաղորդում է ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով նավերի հետևման պորտալների տվյալներին։
«Cobalt Nova և Olympic Lion գերմեծ նավթատարները լքել են հարավամերիկյան երկիրը նոյեմբերի վերջին օրերին՝ յուրաքանչյուրը տեղափոխելով մոտ 2 միլիոն բարել նավթ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Լրագրողների խոսքով՝ նավերը Հնդկաստան կժամանեն հունվարին։ Այս երկար մատակարարման ուղին կապված է Միացյալ Նահանգների ճնշման և խոշոր ռուս մատակարարների դեմ պատժամիջոցների պայմաններում հնդկական վերամշակողների՝ Ռուսաստանից նավթ գնելուց հրաժարվելու ծրագրերի հետ, նշվում է հաղորդագրության մեջ։

