Թուրքիան սպառնալիք է ներկայացնում Հունաստանի համար. Հունաստանի ՊՆ նախարար

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտնել է «Աքիլեսյան վահան» անվամբ համապարփակ ռազմական դոկտրինի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ դոկտրինի նպատակն է պաշտպանել Էգեյան ծովը ցամաքից, ջրից և օդից։ Թուրքական աղբյուրը նշում է, որ այդ դոկտրինն ուղղված է Թուրքիայի դեմ։

Դենդիասը նշել է, որ Թուրքիան սպառնալիք է ներկայացնում իր երկրի համար և հավելել, որ պատմության մեջ առաջին անգամ Էգեյան ծովի պաշտպանությունը չի սահմանափակվի միայն նավատորմով, այլ նաև կլինեն հրթիռային համակարգեր։

Հունաստանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ Ֆրանսիայում կառուցված առաջին «Բելհարրա» ֆրեգատը (պահակային ծառայության ռազմանավ) շուտով կլինի Հունաստանում: Բացի այդ նավատորմին կմիանան այլ «Բելհարրա» և իտալական «Բերգամինի» դասի նավեր, ինչը նավատորմին ավելի լայն ազդեցություն կտա Արևելյան Միջերկրականում։

Եզրափակելով Դենդիասը շեշտել է, որ Հունաստանը երբեք չի ընդունի Թուրքիա-Լիբիա ծովային իրավասության մասին համաձայնագիրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031